ԼՈՒՍԻԿ ՄԱՆՈւՉԱՐՅԱՆ
ԵՀՊԲՔ կարիերայի ուղղորդման պատասխանատու
Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը։
2006 թ-ից առայսօր աշխատում է Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում որպես «Կենսաբանություն» առարկայի դասախոս:
2014 թ-ին նշանակվել է մեթոդիստ:
2019 թ-ից առայսօր աշխատում է որպես քոլեջի կարիերայի ուղղորդման պատասխանատու։
Անցել է մի շարք վերապատրաստումներ, արժանացել է շնորհակալագրերի։
Կարիերայի ուղղորդման պատասխանատուն հանդիսանում է ուսանողների մասնագիտական կողմնորոշման, կարիերայի պլանավորման և զարգացման գործընթացների համակարգողը։ Նա պատասխանատվություն է կրում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև առաջադրված խնդիրների համապատասխան, ժամանակին և արդյունավետ կատարման համար։
Կարիերայի ուղղորդման կենտրոնը (կարիերայի ուղղորդման պատասխանատուն) հանդիսանում է Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի կառուցվածքային ստորաբաժանում։ Կենտրոնի գործունեությունը իրականացվում է ԵՀՊԲՔ տնօրենի կողմից հաստատված կարգերի և հրահանգների հիման վրա։
Կարիերայի ուղղորդման պատասխանատուի գործառույթները
Կարիերայի ուղղորդման պատասխանատուի հիմնական նպատակն է ապահովել ուսանողների մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման արդյունավետ աջակցությունը՝ ներառելով հետևյալ գործառույթները․
- ✧ ուսանողներին մասնագիտական կողմնորոշման, կարիերայի պլանավորման և զարգացման վերաբերյալ տեղեկատվության, խորհրդատվության և ուղղորդման տրամադրում՝ խմբային և անհատական ձևաչափերով,
- ✧ ուսանողների անձնային հատկանիշների, կարողությունների և նախասիրությունների բացահայտում։
- ✧ շարունակական և լրացուցիչ կրթության ոլորտների, տնտեսության գերակա ճյուղերի, աշխատաշուկայի միտումների, կանխատեսումների և մասնագիտությունների զբաղմունքների վերաբերյալ տվյալների հավաքագրում և ուսանողներին ներկայացում։
- ✧ կարիերայի պլանավորման, կառավարման և աշխատաշուկա մուտք գործելու հմտությունների վերաբերյալ ծառայությունների մատուցում։
- ✧ սեմինարների, աշխատաժողովների, քննարկումների, բաց դասերի, ոչ ֆորմալ կրթական ծրագրերի և ցուցահանդեսների կազմակերպում և իրականացում,
- ✧ սոցիալական գործընկերների՝ գործատուների և հաջող կարիերա ունեցող շրջանավարտների ներգրավում ուսանողների խորհրդատվական գործընթացներում։
- ✧ թափուր աշխատատեղերի, կամավորական և հասարակական գործունեության հնարավորությունների վերաբերյալ տվյալների հավաքագրում և ուսանողներին ծանուցում,
- ✧ աշխատանք փնտրող ուսանողների ուղղորդում ՄՍԾ տարածքային կենտրոններ։
- ✧ ստորաբաժանման գործունեության պլանավորում և կազմակերպում,
- ✧ ուսանողների և շրջանավարտների հետ հետադարձ կապի և հաղորդակցման մեխանիզմների մշակում,
- ✧ արտաքին և ներքին շահակիցների տվյալների գրանցում և վիճակագրության վարման ապահովում,
- ✧ սահմանված ժամկետներում հաշվետվությունների կազմում և համապատասխան պատասխանատուներին ներկայացում։
1. Ուղղորդման և խորհրդատվական ծառայություններ
2. Տեղեկատվության հավաքագրում և ներկայացում
3. Կարիերայի պլանավորում և մուտք աշխատաշուկա
4. Իրավիճակային և մասնագիտական միջոցառումներ
5. Տեղեկատվական հոսքերի կառավարում
6. Կառավարում և հաշվետվություն
Կարիերայի ուղղորդման աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով Քոլեջում գործում է մասնագիտական կողմնորոշման հանձնաժողով, որը ևս ներգրավված է ուսանողների կարիերայի զարգացման գործընթացների կազմակերպման և ներդաշնակ հոսքի ապահովման գործում։
կարիերայի ուղղորդման կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառումներ
