Երևանի հենակետային բժշկական քոլեջի տնօրեն

ՆԱԻՐԱ ՎԻԿՏՈՐԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ

ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՏՆՕՐԵՆ

Որպես Երևանի հենակետային բժշկական քոլեջի տնօրեն՝ հանձն եմ առնում իրականացնել իմ կողմից առաջարկված քոլեջի զարգացման ծրագրում նշված կրթական բարեփոխումները, ինչպես նաև բարեխղճորեն կատարել տնօրենի այն լիազորությունները, որոնք սահմանված են ՀՀ օրենքներով, օրենսդրական ակտերով և քոլեջի կանոնադրությամբ:

Քոլեջի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար կարևորում եմ քոլեջի ներքին և արտաքին գնահատումը, ինչն անհրաժեշտ է ուղղորդել ուսանողին մատուցվող կրթական ծառայությունների որակի բարձրացմանը:

Նաիրա Ներսիսյանն ավարտել է Երևանի Պետական բժշկական համալսարանը` ստանալով բժիշկ-մանկաբույժի որակավորում:

Աշխատել է 1-ին մանկական կլինիկական հիվանդանոցում որպես ինտերն-բժիշկ:

1990թ-ին ընդունվել է Երևանի N1 բազային բժշկական ուսումնարան՝ որպես «Մանկաբուժություն» ամբիոնի դասախոս:

1996թ-ին նշանակվել է ուսումնարանի «Մանկաբուժություն» ամբիոնի կաբինետ-լաբորատորիայի վարիչ, իսկ 1997թ-ից «Մանկաբուժության» ամբիոնի վարիչ:

2003թ-ից նշանակվել է Երևանի Պետական հենակետային բժշկական քոլեջի մեթոդ կաբինետի մեթոդիստ, 2011թ-ից` «Քույրական գործ» II կուրսերի բաժնի վարիչ:

2013թ-ին նշանակվել է նաև «Բուժական կոսմետոլոգիա» բաժնի վարիչ:

2004-2010թթ. դասավանդել է նաև «Ընտանեկան բուժքույրություն» ամբիոնում:

2015թ-ին նշանակվել է ԵՊՀԲՔ տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքների գծով:

2018 թվականի դեկտեմբերից առայսօր Երևանի հենակետային բժշկական քոլեջի տնօրենն է։