Մ. Է. ՄԿՐՏՉՅԱՆ
Բ.Գ.Թ., ՀՀ ԿԳՄՍՆ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Հարգելի ուսանողներ, ծնողներ, գործընկերներ. Երևանի հենակետային բժշկական քոլեջն իր գործունեության բազում տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարել միջին մասնագիտական բժշկական կադրերի կրթման գործընթացում և իր փորձն է փոխանցել հանրապետության բոլոր միջին մասնագիտական բժշկական հաստատություններին:
Մենք շարունակում ենք մեր գործունեությունը նույն ոգով:
Երևանի հենակետային բժշկական քոլեջի խորհուրդ
Քոլեջի կառավարման բարձրագույն մարմինը Երևանի հենակետային բժշկական քոլեջի Խորհուրդն է, որը գործում է Քոլեջի կանոնադրության հիման վրա Խորհրդի որոշմամբ հաստատված կանոնակարգի համաձայն:
Քոլեջի Խորհրդի անվանական կազմը հաստատում է լիազոր մարմինը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Քոլեջի Խորհուրդն ունի 15 անդամ, որը ձևավորվում է Քոլեջի աշխատակիցների, դասախոսական կազմի, ուսանողության և լիազոր մարմնի ներկայացուցիչներից:
Խորհրդի նախագահին ընտրում են Խորհրդի անդամները, Խորհրդի անդամների կազմից՝ իրենց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Քոլեջի ռազմավարական նշանակություն ունեցող հարցերը քննարկվում և հաստատվում են Խորհրդի կողմից:
Քոլեջի խորհրդի կազմը
1 | Մկրտիչ Մկրտչյան | ՓԲԸ նախագահ | նախագահ |
---|---|---|---|
2 | Նաիրա Ներսիսյան | Երևանի հենակետային բժշկական քոլեջի տնօրեն | նախագահի տեղակալ |
3 | Կարեն Մանուկյան | ՀՀ ԿԳՄՍՆ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության բաժնի պետ | անդամ |
4 | Կարինե Մնացականյան | Երևանի հենակետային բժշկական քոլեջի տնօրենի տեղակալ ուսումնաարտադրական աշխատանքների գծով | անդամ |
5 | Մերի Սարգսյան | Երևանի հենակետային բժշկական քոլեջի տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքների գծով | անդամ քարտուղար |
6 | Լուսինե Հայրապետյան | Երևանի հենակետային բժշկական քոլեջի կադրերի բաժնի վարիչ | անդամ |
7 | Աննա Սարգսյան | Երևանի հենակետային բժշկական քոլեջի հաշվապահ | անդամ |
8 | Գոհար Սարգսյան | Երևանի հենակետային բժշկական քոլեջի կրթության որակի պատասխանատու | անդամ |
9 | Հասմիկ Ազիզյան | Երևանի հենակետային բժշկական քոլեջի «Քույրական գործ» բաժնի վարիչ | անդամ |
10 | Նելլի Ազիզյան | Երևանի հենակետային բժշկական քոլեջի «Մանկաբարձական գործ», «Բուժական կոսմետոլոգիա» բաժնի վարիչ | անդամ |
11 | Սուսաննա Ղազարյան | Երևանի հենակետային բժշկական քոլեջի «Դեղագործություն» բաժնի վարիչ | անդամ |
12 | Լարիսա Մխիթարյան | Երևանի հենակետային բժշկական քոլեջի «Ատամնատեխնիկական գործ» բաժնի վարիչ | անդամ |
13 | Արմինե Կիրակոսյան | Երևանի հենակետային բժշկական քոլեջի «Հանրակրթական ծրագրով» բաժնի վարիչ | անդամ |
14 | Ասյա Հակոբյան | Երևանի հենակետային բժշկական քոլեջի արտադրական պրակտիկայի բաժնի վարիչ | անդամ |
15 | Սուսաննա Խաչատրյան | Երևանի հենակետային բժշկական քոլեջի ուսանող ուսխորհրդի նախագահ | անդամ |