Գրադարան

ԼՈՒՍԻԿ ՓԱՓԱԶՅԱՆ

Ավագ գրադարանավար

Լուսիկ Փափազյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:

2001 թ-ից Երևանի հենակետային բժշկական քոլեջում դասավանդում է հասարակագիտական առարկաներ:

2012 թ-ին եղել է Երևանի հենակետային բժշկական քոլեջի մեթոդիստ, իսկ 2014թ-ին՝  Քոլեջի անձնակազմի կառավարման բաժնի պետ։

2018 թ-ից առայսօր Քոլեջի ավագ գրադարանավարն է։

Ունի տպագիր աշխատանքներ:

Գրադարանի գործունեությունը

ԵՊՀԲՔ-ի գրադարանը գոյություն ունի կրթօջախի հաստատման առաջին օրերից։ Գրադարանն ունի հարուստ գրքային ֆոնդ (70 հազար գիրք)։ Գրադարանի ստեղծման և գործունեության տարիների ընթացքում այն դարձել է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առաջատար գրադարաններից մեկը հանրապետությունում։

Գրադարանի արդյունավետ աշխատանքի հիմքում ընկած են գրադարանավարների՝ իրենց գործի այնպիսի նվիրյալների անուններ, ինչպիսիք են Ռոզա Նազարյանը, Անահիտ Գրիգորյանը։

Գոյության տասնամյակների ընթացքում գրադարանը կարողացել է ձևավորել մասնագիտական (բժշկական և նրան հարակից), գեղարվեստական և դասագրքային հարուստ ֆոնդ։

Ստեղծման օրից մինչ այժմ գրադարանն աշխատում է քոլեջի ուսումնական և գիտական գործընթացին համահունչ։ Այն իր արդյունավետ աշխատանքով նպաստում է քոլեջի ուսանողների լիարժեք ուսումնառության գործընթացի ապահովմանը։

Քոլեջի գրքային ֆոնդը պահպանվում է գրապահոցում, ցուցադրվում է բաց գրադարակային համակարգով, ինչպես նաև ուսանողները կարող են օգտվել ընթերցասրահից։

Գրադարանն արդյունավետորեն համագործակցում է մեթոդական կաբինետի, առանձին բաժինների, ամբիոնների վարիչների և ուսանողական խորհրդի հետ։ Քոլեջի տնօրինության հոգածության շնորհիվ գրքային ֆոնդը պարբերաբար համալրվում է նոր գրականությամբ (հրատարակվել են շուրջ 50 անուն առարկայական դասագրքեր), այդ թվում՝ ժամանակակից գրականություն, քոլեջի կողմից հրատարակվող դասագրքեր և ուսումնամեթոդական ձեռնարկներ։

Գրադարանը, թերևս, միակն է այս բնույթի այլ ուսումնական հաստատություններից, որտեղ ուսանողն ապահովվում է առարկայական բոլոր դասագրքերով (տեսական և գործնական աշխատանքների համար նախատեսված)։

Քոլեջում լուծված է նաև հիմնական ընդհանուր կրթություն ստացած, հետո այստեղ ընդունված ուսանողների ուսումնառության հարցը։

Ամբիոնների դասախոսների կողմից, մեթոդական կաբինետի երաշխավորությամբ և հանրապետության անվանի մասնագետների գրախոսականներով մշակվել և տպագրվել է հայերեն լեզվով շուրջ 73 անուն ուսումնամեթոդական ձեռնարկներ և դասագրքեր՝ նախատեսված միջին մասնագիտական կրթությամբ ուսանողների համար և այդ բոլորը տրամադրվել է նաև հանրապետության մյուս միջին մասնագիտական պետական բժշկական ուսումնական հաստատություններին:

Գրադարանում առկա է նաև ավագ դպրոցի համար նախատեսված դասագրքերի բավարար քանակ։ Գրադարանն իրականացնում է նաև մասնագիտական պարբերական մամուլի բաժանորդագրություն, որն ընդգրկում է հանրապետական և ՌԴ ամսագրեր ու թերթեր։

Գրադարանից օգտվելու հնարավորություն ունեն քոլեջի աշխատակիցներն ու ուսանողները։

Քոլեջում ուսումնառության տարիներին տնօրինության կողմից հատուկ ուշադրություն է դարձվում ուսանողների ռազմահայրենասիրական հոգու ձևավորման վրա։ Այդ է պատճառը, որ քոլեջի գրքային ֆոնդում առանձնահատուկ տեղ են գրավում պատմական աշխատություններ, հայ հերոսների մասին պատմող նյութեր, մասնավորապես՝ Գարեգին Նժդեհի կյանքին ու նրա գործունեությանն անդրադարձող ամբողջական հավաքածու:

⦿ Գեղարվեստական գրքեր՝ 17250

⦿ Բժշկական և հարակից՝ 8399

⦿ Առարկայական դասագրքեր՝ 41700