
ՍՈՒՍԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
«Դեղագործություն» բաժնի վարիչ
Ավարտել է Երևանի պետական համալսարանի «Կենսաբանական» ֆակուլտետի «Կենսաքիմիայի» բաժինը և ստացել կենսաքիմիկոսի, քիմիայի և կենսաբանության ուսուցչի որակավորում։
Աշխատել է Կապան քաղաքի Ծավ գյուղի միջնակարգ դպրոցում, ինչպես նաև Քաջարանի թիվ 2 միջնակարգ, Կապանի թիվ 1 և թիվ 7 միջնակարգ դպրոցներում։
2006 թ․-ից ընդունվել է աշխատանքի Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում որպես «Օրգանական քիմիա» առարկայի դասախոս։
2014 թ․-ից վերապահել է նաև «Հիմնական կրթություն» բաժնի վարիչի օգնականի գործառույթը։
2021 թ․-ից առայսօր Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի «Դեղագործություն» բաժնի վարիչն է։
«Դեղագործություն» բաժնի գործառույթները
Բաժնում աշխատում են փորձառու մասնագետներ։ Դասերն ընթանում են բարձր մակարդակով՝ շնորհիվ գիտակ պրոֆեսորադասախոսական կազմի։
Լաբորատորիաները հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով և լաբորատոր պարագաներով։
«Դեղագործություն» բաժնում դասավանդվում են հետևյալ մասնագիտական մոդուլները․
- ✧ Դեղաբանություն,
- ✧ Դեղերի գործարանային և դեղատնային տեխնոլոգիա,
- ✧ Բժշկական և դեղագործական ապրանքագիտություն,
- ✧ Դեղագործության կազմակերպում և էկոնոմիկա,
- ✧ Դեղագործության մարքետինգի և մենեջմենթի հիմունքներ։
Բաժնում դասավանդվող մոդուլների ուսուցման որակի բարձրացման համար կատարվում են ուսումնամեթոդական և գիտամեթոդական նյութերի մշակման, լրամշակման, նորացման աշխատանքներ, փոխադարձ դասալսումներ։
Բաժնի կողմից հանդիպումներ են իրականացվում տարբեր գործատուների և ոլորտի մասնագետների հետ, վերահսկվում է պրակտիկայի անցկացման որակը և աջակցում են ուսանողներին մասնագիտական կողմնորոշման մեջ։