ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Համագործակցություն և փորձի փոխանակում

Համագործակցություն և փորձի փոխանակում
Համագործակցություն եվ փորձի փոխանակում

2022 թվականի դեկտեմբերի 12-ին համագործակցության և փորձի փոխանակման նպատակով «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ-ում հյուրընկալվեցին «Դիլիջանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատու Լուսինե Դավթյանը, «Արարատի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատու Մերի Գրիգորյանը, «Արարատի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի «Քույրական գործի հիմունքներ» մոդուլի դասախոս Արեգնազ Դավթյանը և «Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատու Հասմիկ Հովհաննիսյանը։

Այցի ընթացքում իրականացվեց՝

  • ✧ «Քույրական գործի հիմունքներ» մոդուլի շրջանակներում դասալսում և քննարկում,
  • ✧ «Ատամնատեխնիկական գործ» բաժնում առարկայական խմբակի շրջանակներում դասալսում և քննարկում,
  • ✧ ոչ ֆորմալ դասընթաց՝ «Աշխատանքի որոնում և կարիերայի հնարավորությունների ուսումնասիրում», «Գործատուին ներկայանալու հմտություններ» թեմաներով,
  • ✧ շրջայց, ռեսուրսների դիտարկում,
  • ✧ հարցաշարերի, հարցաթերթերի քննարկումներ, վերլուծություններ,
  • ✧ ձեռնարկների տրամադրում,
  • ✧ փորձի փոխանակում։

Հանդիպումն ամփոփվեց քոլեջի որակի պատասխանատուի, մեթոդիստի, «Քույրական գործի հիմունքներ» մոդուլի ամբիոնի վարիչի և կարիերայի պատասխանատուի հետ համատեղ քննարկումներով և վերլուծություններով։ Հյուրերին տրամադրվեցին նաև «Երևանի հենակետային բժշկական քոլեջ»-ի կողմից մշակված ձեռնարկները։

Դեկտեմբերի 13, 2022թ.
Previous article«ԼԻՆԵԼ ԱՌԱՋԱՏԱՐ» ինտելեկտուալ մրցույթNext article «Պանդեմիաների ազդեցությունը բնակչության վրա» թեմայով դաս-քննարկում

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մասնակցություն Վ․ Կորգանովին նվիրված համերգ-ցուցահանդեսին

29 Ապրիլի, 2026

Ճանաչողական այց Ավանդական բժշկության համալսարան

27 Ապրիլի, 2026

«Ամեն ինչ պատվաստումների մասին» խորագրով դաս-քննարկում

23 Ապրիլի, 2026

Հանդիպում Վանաձորի պետական բժշկական քոլեջի ներկայացուցիչների հետ

17 Ապրիլի, 2026

«Կյանք՝ հանուն Ֆրանսիայի» խորագրով միջոցառում

17 Ապրիլի, 2026
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2026 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ