
ԳՈՀԱՐ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՀՊԲՔ կրթության որակի պատասխանատու
Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը և կլինիկական ինտերնատուրան։
1999թ-ից աշխատում է Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում որպես «Քույրական գործը թերապիայում» ամբիոնի, այնուհետև՝ «Վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի և աղետների բժկության» ամբիոնի դասախոս։
2020թ-ից առ այսօր աշխատում է մեթոդիստ, իսկ 2021թ-ից՝ նաև որպես կրթության որակի պատասխանատու։
Անցել է մի շարք վերապատրաստումներ, արժանացել շնորհակալագրերի:
Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում կրթության որակի ապահովման պատասխանատուի հաստիքը համալրվել է 2020թ-ին:
Կրթության որակի պատասխանատուն հանդիսանում է քոլեջի կրթության բարեփոխումների պլանավորման, կազմակերպման և վերահսկման համակարգողը:
Կրթության որակի պատասխանատուի գործառույթները
- ✧ Մշակել, իրականացնել և մշտադիտարկել կրթության որակի ապահովման գործիքակազմը:
- ✧ Մասնակցել քոլեջի ուսումնադաստիարակչական և ուսումնամեթոդական աշխատանքների միասնական պլանի մշակմանը:
- ✧ Իրականացնել առաջավոր փորձի ուսումնասիրում և ներդնում:
- ✧ Ընդլայնել արտաքին և ներքին շահակիցների համագործակցության շրջանակները կրթության որակի ապահովման գործընթացներում:
- ✧ Բացահայտել Քոլեջի ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունները և ռիսկերը:
- ✧ Աջակցել ինստիտուցիոնալ կամ/և ծրագրային հավատարմագրման գործընթացներին:
Կրթական համակարգի բարելավման և գործող չափորոշիչների պահանջներին համապատասխանեցման նպատակով քոլեջում գործում են կրթության որակի ապահովման մասնագիտական հանձնաժողովներ: