Համագործակցություն

Երևանի հենակետային բժշկական քոլեջը համագործակցություն է հաստատել Ռուսաստանի Ֆեդերացիայի առողջապահության նախարարության ուսումնագիտամեթոդական կենտրոնի, Բելգիայի Տուրնաուտ քաղաքի Հիվսենտ բժշկական քոլեջի, Էստոնիայի Տարտու քաղաքի համալսարանի, Վիլնյուսի բժշկական քոլեջի հետ: Մեթոդական օգնություն է ստացվել Նորվեգիայից, Շոտլանդիայից ժամանած մասնագետների կողմից:

Քոլեջը ներգրավվել է Հայաստանում գործող մի շարք ծրագրերի, Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Ընտանեկան բուժքույրեր» հետդիպլոմային վերապատրաստման ծրագրին, այսինքն իրականացվել է նաև լրացուցիչ կրթական ծրագիր:

Դոնոր կազմակերպությունների աջակցությամբ 2006-2010 թվականներին, համագործակցելով առողջապահության ազգային ինստիտուտի ընտանեկան բժշկության ամբիոնի հետ, իրականացվել է թվով 465 գյուղական բուժական մանկաբարձական կետերի և 35 բուժամբուլատորիաների բուժքույրերի 6-ամսյա վերապատրաստում բուժքույրական ծրագրով:

Քոլեջը համագործակցել է Համաշխարհային բանկի, Հայաստանի սոցիալական բարեփոխումների (PADCO), PRIME-2, World Vision Հայաստան ծրագրերի հետ: Ներկայումս մշակվում են հետագա համագործակցության ծրագրեր այլ երկրների հետ:

«Արաբկիր» բժշկական կենտրոնի «Դեռահասների առողջության պահպանման կենտրոն», «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ի հետ համագործակցության շրջանակներում Քոլեջի դասավանդողները իրականացրել են դպրոցի բուժքույրերի վերապատրաստումներ Երևան քաղաքում և մարզերում:

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ ՓԲԸ»-ի «Մանկական հիվանդություններ» ամբիոնի կողմից կազմակերպվող «Դպրոցահասակ և դեռահաս երեխաների բուժօգնություն, բուժքրոջ աշխատանքը դպրոցում» թեմայով դասընթացներին Քոլեջի դասավանդողների կողմից իրականացվել են ինտերակտիվ դասախոսություններ:

Համատեղ աշխատանքներ կատարելու նպատակով կնքված պայմանագրերի, համաձայնագրերի և համագործակցության հուշագրերի շրջանակներում Քոլեջը համագործակցություն է իրականացնում տեղական և միջազգային հաստատությունների և կառույցների հետ՝ Ղրղզստանի «Բիշքեկի բժշկական քոլեջ», Տաջիկստանի Դուշանբեի «Հանրապետական բժշկական քոլեջ», «Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջ», «Դեպի Հայք» հիմնադրամի, «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի, Երևանի քաղաքապետարանի, Երևանի պետական համալսարանի, Խ.Աբովյանի անվան Պետական մանկավարժական համալսարանի, Բելորուսի Հանրապետության Սախարովի անվան միջազգային պետական էկոլոգիական համալսարան կրթական հիմնարկի հետ:

Քոլեջը մշտապես կապի մեջ է պրակտիկ առողջապահական ոլորտի՝ քույրերի միավորման հետ: Համագործակցելու նպատակն է՝ համախմբել բուժքույրերի ջանքերն ու հնարավորությունները զարգացնելու քույրական գործը Հայաստանում, նպաստել բուժքույրերի մասնագիտական գիտելիքների ու փորձի խորացմանն ու ընդլայնմանը, նրանց սոցիալական խնդիրների լուծմանը, համագործակցել օտարերկրյա քույրական կազմակերպությունների հետ:

Քոլեջը համագործակցում է հայ օգնության ֆոնդ «Անետ Չուլֆայան կրթավճար» ծրագրի հետ, որը մասնակի փոխհատուցում է սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների ուսման վարձը մրցութային հիմունքներով:

medcoldushanbe