Ուսանողական խորհուրդ

ՈԻՍԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ

Կարեն Կարապետյան

ՈՒՍԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

Արփինե Հարությունյան

ՈՒՍԽՈՐՀՐԴԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

Ալլա Հայրապետյան

Ուսանողական խորհրդի գործունեությունը

Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի Ուսանողական Խորհուրդը (այսուհետ ՈւԽ) քոլեջում գործող ուսանողական կազմակերպություն է, որը քոլեջի ուսանողության ինքնակառավարման, ընտրովի ներկայացուցչական և նրա ընկերային շահերը ներկայացնող ընտրովի մարմին է:

ԵՀՊԲՔ Ուսանողական խորհրդի նպատակներն ու խնդիրներն են՝

  • ✧ պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները,
  • ✧ ապահովել ուսանողների մասնակցությունը քոլեջի կառավարմանը,
  • ✧ քոլեջի կառավարման համապատասխան մարմինների քննարկմանը ներկայացնել ուսանողությանն առնչվող հարցեր,
  • ✧ մասնակցել ուսումնական գործընթացի կազմակերպմանը և ուսուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,
  • ✧ իրազեկել ուսանողներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին, նպաստել ուսանողների իրավագիտակցական մակարդակի բարձրացմանն ու ակտիվ  քաղաքացիական կեցվածքի ձևավորմանը,
  • ✧ նպաստել ուսանողության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը և ուսանողների գիտական, կրթական, հոգևոր, մշակույթային, ստեղծագործական ու ֆիզիկական զարգացմանը,
  • ✧ աջակցել ուսանողների սոցիալական վիճակի բարելավմանը, կազմակերպել ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը,
  • ✧ մասնակցել ԵՀՊԲՔ տարածքում  ներքին կարգապահության պահպանմանը:

ԵՀՊԲՔ Ուսանողական Խորհրդի գործունեության շրջանակներում իրականացվում են արշավներ դեպի պատմամշակութային կոթողներ, ռազմահայրենասիրական և մշակութային միջոցառումներ՝ նվիրված հայ ականավոր գործիչներին, մարզական միջոցառումներ, ֆլեշմոբեր, բարեգործական ծրագրեր, ամենամյա ինտելեկտուալ խաղեր՝ փոխանցիկ գավաթի խաղարկությամբ: