Առաքելություն

Մանագիտական ուսումնական հաստատության (այսուհետ՝ ՄՈՒՀ) վարած քաղաքականությունն ու ծավալած գործունեությունը համապատասխանում են հաստատության որդեգրած առաքելությանը, որը համահունչ է ՀՀ կրթության որակավորումների ազգային շրջանակին:

Ուսումնական աշխատանքների կազմակերպման և իրականացման գործընթացում ԵՀԲՔ-ն առանձնահատուկ կարևորում է միջին մասնագիտական կրթության առողջապահական ոլորտի նորագույն մարտահրավերները կանխատեսելու ու դրանց արձագանքելու, շահառուների կարիքները լավագույնս բարելավելու, կրթության որակը և արդյունավետությունն էապես բարձրացնելու անհրաժեշտությունը և մեծ պատասխանատվությամբ է իրականացնում իր առաքելությունը: Քոլեջը հետևողականորեն շարունակում է իր գործունեությունը մրցունակ մասնագետների պատրաստման, մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման, Քոլեջի միջազգայնացման և կարողությունների զարգացման, կրթական ծառայությունների բազմազանեցման, կառավարման գործընթացների կանոնակարգման, ֆինանսական կայունության, ուսումնական գործընթացի թափանցիկության ապահովման և այլ ուղղություններով: Քոլեջի ռազմավարական ծրագրում ամրագրված առաքելությունն ու նպատակները համահունչ են նրա ծավալած գործունեությանը և վարած քաղաքականությանը: