Ռազմավարություն

Քոլեջի զարգացման և բարեփոխումների ռազմավարական նպատակն է իրավական, տնտեսական, կազմակերպչական, գիտամեթոդական պայմանների ստեղծումը Քոլեջի կայուն զարգացման համար, որն էլ կնպաստի միջին մասնագիտական կրթությամբ որակյալ բժշկական կադրերի պատրաստմանը շուկայական հարաբերությունների պայմաններում. միաժամանակ կրթական առաջավոր հայեցակարգերի և տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ դառնալ Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի զարգացման առավել մեծ ներուժ ունեցող լիարժեք կառույց՝ գերազանցության և տարածաշրջանային ռեսուրսային կենտրոն, ստանձնելով բարեփոխումներն առաջնորդողի, տարածողի դերը: