ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Մասնագիտական կողմնորոշման եվ կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Հանդիպում Էրազմուս+ ծրագրի շրջանակում

Հանդիպում Էրազմուս+ ծրագրի շրջանակում
Հագեցած աշխատանքային օր Էրազմուս+ ծրագրի շրջանակում

2022թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ հանդիպում Էրազմուս+ ծրագրի շրջանակում, որը նախատեսված էր միջին մասնագիտական կրթական հաստատությունների համար:

Հանդիպումը վարում էին  Էրազմուս+ ծրագրի համակարգող Լանա Կարլովան, «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկուհի Գևորգյանը և Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Արևիկ Օհանյանը:

Երևանի հենակետային բժշկական քոլեջի կողմից հանդիպմանը մասնակցում էին քոլեջի կրթության որակի ապահովման պատասխանատու Գոհար Սարգսյանը, մեթոդիստ Կարինե Մնացականյանը, Քոլեջի մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատու Լուսիկ Մանուչարյանը:

Տեղեկատվական օրը միտված էր Հայաստանի և Եվրոպական միության միջև միջին մասնագիտական կրթության ոլորտում հասանելի դրամաշնորհային և ռազմավարական համագործակցության հնարավորությունների, կարիերայի զարգացման համակարգի գլոբալ մարտահրավերների և հնարավորությունների ներկայացմանը:

Էրազմուս+ ծրագրի հիմնական թիրախային ուղղություններն են երիտասարդության և սպորտի ոլորտներում`

  • ✧ կարողությունների զարգացում,
  • ✧ փոխանակումներ,
  • ✧ վերապատրաստումներ։

2023-2027թթ. ընթացքում Էրազմուս+-ը շարունակելու է իրականացնել ծրագրեր՝ շեշտադրելով երեք հորիզոնական առաջնահերթություններ`

  • ✧ ներառականություն և բազմազանություն,
  • ✧ թվային փոխակերպություն,
  • ✧ շրջակա միջավայրի կայունություն։

Աշխատանքային հանդիպումն անցավ բեղմնավոր, արդյունավետ հարցուպատասխանի, վերլուծությունների ու առաջարկությունների մթնոլորտում:

Նկարների աղբյուրը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ պաշտոնական կայքէջ

Նկարի աղբյուրը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ պաշտոնական կայքէջ Նկարի աղբյուրը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ պաշտոնական կայքէջ Նկարի աղբյուրը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ պաշտոնական կայքէջ
Դեկտեմբերի 3, 2022թ.
Previous articleԴաս-քննարկում «Ծխախոտի վնասակար սովորությունները և դրա բացասական ազդեցությունն առողջության վրա» թեմայովNext article Հանդիպում-քննարկում «Արմենիա» բժշկական կենտրոնում

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈԱԱԿ-ի մշտադիտարկումը Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում

17 Մայիսի, 2025

Դաս-էքսկուրսիա Գյումրիում

20 Ապրիլի, 2025

«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» շարունակում է հագեցած ընթացքը

16 Ապրիլի, 2025

Դաս-էքսկուրսիա ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում

16 Ապրիլի, 2025

Այց «Գառնիլայն» դեղագործական ընկերություն

5 Ապրիլի, 2025
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2025 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ