ԼԱՐԻՍԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ
«Ատամնատեխնիկական գործ» բաժնի վարիչ
Ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական բժշկական ինստիտուտը և կլինիկական ինտերնատուրան։
2019թ-ից առայսօր Երևանի հենակետային բժշկական քոլեջի «Ատամնատեխնիկական գործ» բաժնի վարիչն է, իսկ 2002թ-ից առայսօր դասախոսում է նաև «Թերապիա» ամբիոնում։
2014-2017թթ. աշխատել է որպես «Քույրական գործ» բաժնի վարիչի օգնական, 2017-2019թթ.՝ որպես «Թերապիա» ամբիոնի վարիչ։
Անցել է մասնագիտական մի շարք վերապատրաստման դասընթացներ։
«Ատամնատեխնիկական գործ» բաժնի գործառույթները
«Ատամնատեխնիկական գործ» բաժնում ուսման տևողությունը հիմնական ընդհանուր կրթությամբ դիմորդների համար երեք տարի է, իսկ միջնակարգ կրթությամբ դիմորդների համար՝ երկու տարի:
Տեսական և գործնական պարապմունքների լիարժեք անցկացման համար բաժնի լսարանները և կաբինետ-լաբորատորիաները հագեցված են նոր ուսումնական պլաններին, չափորոշիչներին համապատասխանող նյութատեխնիկական բազայով, նորագույն սարքավորումներով:
Մասնագիտական որակավորման բարձրացման, մանկավարժական հմտությունների կատարելագործման և ուսուցման նորագույն մեթոդների ներդրման նպատակով բաժնի դասախոսները մասնակցում են ուսումնական մասի և մեթոդական կաբինետի կողմից կազմակերպված սեմինար պարապմունքներին:
Գործնական պարապմունքները և նախադիպլոմային արտադրական պրակտիկաները անցկացվում են Երևան քաղաքի լավագույն ստոմատոլոգիական պոլիկլինիկաներում:
Բաժինը տվել է բազմաթիվ շրջանավարտներ, որոնց մի մասն ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Բաժնում սովորում են ինչպես հանրապետության, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ: