«Բուժական կոսմետոլոգիա» բաժին

ՆԵԼԼԻ ԱԶԻԶՅԱՆ

«Բուժական կոսմետոլոգիա» բաժնի վարիչ

Ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտը և կլինիկական ինտերնատուրան։

1997-ից առայսօր Երևանի հենակետային բժշկական քոլեջի «Ֆարմակոլոգիա» ամբիոնի դասախոս է։

1999-2009թթ. աշխատել է որպես Կաբինետի վարիչ, 2008-2009թթ.՝ «Մանկաբարձական գործ» բաժնի դասղեկական խորհրդի նախագահ, 2009-2014թթ.՝ «Մանկաբարձական գործ» բաժնի վարիչի օգնական, 2014-2017թթ.՝ «Քույրական գործ» բաժնի վարիչի օգնական։

2017-2018թթ. աշխատել է որպես «Մանկաբարձական գործ» բաժնի վարիչ:

2018թ-ից առայսօր «Բուժական կոսմետոլոգիա» և «Մանկաբարձական գործ» բաժինների վարիչն է։

Անցել է մասնագիտական մի շարք վերապատրաստման դասընթացներ։

«Բուժական կոսմետոլոգիա» բաժնի գործառույթները

«Բուժական կոսմետոլոգիա» բաժնում ուսման տևողությունը հիմնական ընդհանուր կրթությամբ դիմորդների համար երեք տարի է, իսկ միջնակարգ կրթությամբ դիմորդների համար՝ երկու տարի:

Տեսական և գործնական պարապմունքների լիարժեք անցկացման համար բաժնի լսարանները և կաբինետ-լաբորատորիաները հագեցած են նոր ուսումնական պլաններին, չափորոշիչներին համապատասխանող նյութատեխնիկական բազայով, նորագույն սարքավորումներով:

Մասնագիտական որակավորման բարձրացման, մանկավարժական հմտությունների կատարելագործման և ուսուցման նորագույն մեթոդների ներդրման նպատակով բաժնի դասախոսները մասնակցում են ուսումնական մասի և մեթոդական կաբինետի կողմից կազմակերպված սեմինար-պարապմունքներին:

Գործնական պարապմունքները և նախադիպլոմային արտադրական պրակտիկաները անցկացվում են Երևան քաղաքի լավագույն բուժհաստատություններում: