«Քույրական գործ» բաժին

ՀԱՍՄԻԿ ԱԶԻԶՅԱՆ

«Քույրական գործ» բաժնի վարիչ

Ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտը և կլինիկական ինտերնատուրան։

1987-1999 թթ. Երևանի քաղաքային շտապօգնության հիվանդանոցում աշխատել է որպես բժշկուհի։

1996 թ-ից առայսօր ԵՀԲՔ-ի «Թերապիա» ամբիոնի դասախոս է։

1996 թ-ին շնորհվել է որակավորման I կարգի բժիշկ-թերապևտի կոչում։

2008-2014 թթ. աշխատել է որպես «Մանկաբարձական գործ» բաժնի դասղեկական խորհրդի նախագահ, 2014-2015 թթ.՝ «Մանկաբարձական գործ » բաժնի վարիչի օգնական, 2015-2016 թթ.՝ «Քույրական գործ» II կուրսի բաժնի վարիչ, իսկ 2016-2018 թթ.՝ «Քույրական գործ» II կուրսի և «Բուժական կոսմետոլոգիա» բաժինների վարիչ։

Անցել է մասնագիտական մի շարք վերապատրաստման դասընթացներ՝ ԲՎԱԻ, Թերապիա, Անհետաձգելի վիրաբուժություն, Տոքսիկոլոգիա, ՄԿՈՒԶԱԿ։

2018 թ-ից առայսօր «Քույրական գործ» բաժնի վարիչն է։

«Քույրական գործ» բաժնի գործառույթները

«Քույրական գործ» բաժում ուսման տևողությունը հիմնական ընդհանուր կրթությամբ դիմորդների համար չորս տարի է, իսկ միջնակարգ կրթությամբ դիմորդների համար՝ երեք տարի:

Տեսական և գործնական պարապմունքների լիարժեք անցկացման համար բաժնի լսարանները և կաբինետ-լաբորատորիաները հագեցած են նոր ուսումնական պլաններին, չափորոշիչներին համապատասխան նյութատեխնիկական բազայով, նորագույն սարքավորումներով:

Մասնագիտական որակավորման բարձրացման, մանկավարժական հմտությունների կատարելագործման և ուսուցման նորագույն մեթոդների ներդրման նպատակով բաժնի դասախոսները մասնակցում են ուսումնական մասի և մեթոդական կաբինետի կողմից կազմակերպված սեմինար-պարապմունքներին: Դասախոսները մասնակցել են բազմաթիվ ֆիրմաների կողմից կազմակերպված դասընթացների և ստացել հավաստագրեր:

Ուսումնաարտադրական և նախադիպլոմային արտադրական պրակտիկաները անցկացվում են Երևան քաղաքի լավագույն բուժհաստատություններում: