ՆԵԼԼԻ ԱԶԻԶՅԱՆ
«Մանկաբարձական գործ» բաժնի վարիչ
Ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտը և կլինիկական ինտերնատուրան։
1997-ից առայսօր Երևանի հենակետային բժշկական քոլեջի «Ֆարմակոլոգիա» ամբիոնի դասախոս է։
1999-2009թթ. աշխատել է որպես Կաբինետի վարիչ, 2008-2009թթ.՝ «Մանկաբարձական գործ» բաժնի դասղեկական խորհրդի նախագահ, 2009-2014թթ.՝ «Մանկաբարձական գործ» բաժնի վարիչի օգնական, 2014-2017թթ.՝ «Քույրական գործ» բաժնի վարիչի օգնական։
2017-2018թթ. աշխատել է որպես «Մանկաբարձական գործ» բաժնի վարիչ:
2018թ-ից առայսօր «Բուժական կոսմետոլոգիա» և «Մանկաբարձական գործ» բաժինների վարիչն է։
Անցել է մասնագիտական մի շարք վերապատրաստման դասընթացներ։
«Մանկաբարձական գործ» բաժնի գործառույթները
«Մանկաբարձական գործ» բաժնում ուսման տևողությունը հիմնական ընդհանուր կրթությամբ դիմորդների համար չորս տարի է, իսկ միջնակարգ կրթությամբ դիմորդների համար՝ երեք տարի:
Տեսական և գործնական պարապմունքների լիարժեք անցկացման համար բաժնի լսարանները և կաբինետ-լաբորատորիաները հագեցված են նոր ուսումնական պլաններին, չափորոշիչներին համապատասխանող նյութատեխնիկական բազայով, նորագույն սարքավորումներով:
Մասնագիտական որակավորման բարձրացման, մանկավարժական հմտությունների կատարելագործման և ուսուցման նորագույն մեթոդների ներդրման նպատակով բաժնի դասախոսները մասնակցում են ուսումնական մասի և մեթոդական կաբինետի կողմից կազմակերպված սեմինար պարապմունքներին:
Գործնական պարապմունքները և նախադիպլոմային արտադրական պրակտիկաները անցկացվում են Երևան քաղաքի լավագույն բուժհաստատություններում:
Բաժնում սովորում են են ինչպես հանրապետության, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ: