
ԱՍՅԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Արտադրական պրակտիկայի բաժնի վարիչ
2024թ-ից առայսօր աշխատում է որպես Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի «Արտադրական պրակտիկայի բաժնի» վարիչ։
2003թ-ից առայսօր Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում աշխատում է որպես «Անատոմիա» և «Պաթոլոգիա» առարկաների դասախոս։
2003-2023թթ․ աշխատել է Երևանի պետական համալսարանում որպես «Առաջին բուժօգնություն» առարկայի դասախոս։
2009թ-ին ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում մասնակցել է «Արտակարգ իրավիճակների ծառայությունների կազմակերպում» մասնագիտական զարգացման դասընթացին։
2006թ-ին աշխատել է «Հայաստանի մանուկներ
հիմնադրամ»-ում (COAF) որպես
«Առողջ ապրելակերպ»-ի համայնքային մարզիչ։
2005-2006թթ․ ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող կրթության որակի և համապատասխանության ծրագրի շրջանակում աշխատել է ՀՀ ԿԳՆ Կրթական նախագծերի կենտրոնում որպես Հանրակրթության կենսաբանության ուսումնական ծրագրի աշխատանքային խմբի անդամ։
2005-2006թթ․ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնում (ԿՏԲԿ) աշխատել է որպես ՀՀ Առողջապահության փորձագետ։
2005-2006թթ․ ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող կրթության որակի և համապատասխանության ծրագրի շրջանակում աշխատել է ՀՀ ԿԳՆ Կրթական նախագծերի կենտրոնում որպես Հանրակրթության կենսաբանության ուսումնական ծրագրի աշխատանքային խմբի անդամ։
1993-2003թթ․ Գավառի պետական բժշկական քոլեջաշխատել է որպես «Մանկաբարձական գործ» բաժնի վարիչ, անատոմիայի դասախոս։
1988-2003թթ․ Գավառի պոլիկլինիկայում աշխատել է որպես թերապևտ։
1991թ-ին ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում ստացել է հետբուհական կրթություն և ատեստավորում։
1983–1988թթ․ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի հիվանդանոցի Գինեկոլոգիական բաժանմունքում աշխատել է որպես թերապևտ։
1976–1982թթ․ սովորել և ավարտել է ՀՀ Պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը։
Արտադրական պրակտիկայի բաժնի գործառույթները
Պրակտիկայի բաժինը կարգավորում է ուսումնաարտադրական և արտադրական պրակտիկաների կարգացուցակը, ապահովում է մասնագիտական բժշկական կենտրոններով, դեղատներով, կոսմետոլոգիական կենտրոններով։
Աշխատանքը տարվում է բժշկական կենտրոնների հետ նախապես կնքված վճարովի կամ անվճար պայմանագրերով։
Բժշկական կենտրոններում մեթոդ ղեկավար նշանակվում է բժշկական կենտրոնների գլխավոր բուժքույրը, որն ապահովում է ուսանողների որակյալ պրակտիկաները։ Հիվանդանոցներում պացիենտների հետ շփվելիս ուսանողներն ացնում են քույրական գործընթացի բոլոր փուլերը, մասնակցում են հիվանդանոցի լաբորատորիայի հետազոտական աշխատանքներին՝ զուգակցելով ուաւմնառությունը հետազոտական գոծունեության հետ, որի շնորհիվ զարգացնում են իրենց ընդհանուր և մասնագիտական հմտությունները։
Պրակտիկայի բաժինն ուսումնասիրում է գործատուների կողմից քոլեջի շրջանավարտներին ներկայացվող պահանջները և միջոցներ ձեռնարկում դրանք ապահովելու ուղղությամբ, կարիերայի պատասխանատուի հետ օգնում է շրջանավարտներին աշխատանքի ընդունվելու հարցում: