Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
1991-2022 թթ. աշխատել է որպես «Լեզուների» ամբիոնի «Հայոց լեզու, խոսքի մշակույթ և ոճաբանություն» առարկայի դասախոս։
2008-2013 թթ. աշխատել է որպես «Քույրական գործ» բաժնի դասղեկական խորհրդի նախագահ։
2013-2014 թթ. եղել է «Քույրական գործ» բաժնի վարիչի օգնական։
2014-2015 թթ. աշխատել է որպես «Հիմնական կրթությամբ» բաժնի վարիչի օգնական, իսկ 2015-2022 թթ.-ին՝ որպես «Լեզուների, հասարակագիտական առարկաների» ամբիոնի վարիչ։
2022 թ․-ից առայսօր «Հանրակրթական ծրագրով» բաժնի վարիչն է։
Անցել է մասնագիտական մի շարք վերապատրաստման դասընթացներ։