ԿԱՐԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Մեթոդիստ
Ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտը և կլինիկական ինտերնատուրան։
1990-1993թթ․ աշխատել է «Արաբկիր» մանկական կլինիկական հիվանդանոցում։
2000թ-ից աշխատում է Երևանի հենակետային բժշկական քոլեջում որպես «Վարակիչ հիվանդություններ»-ի ամբիոնի դասախոս։
2003թ-ին նշանակվել է Քոլեջի «Հիգիենայի, մանրէաբանության, մաշկավեներական և վարակիչ հիվանդություններ»-ի ամբիոնի վարիչ։
2020թ-ից առ այսօր աշխատում է որպես մեթոդիստ։
Անցել է մի շարք վերապատրաստումներ, արժանացել շնորհակալագրերի։
Մեթոդիստի գործունեության հիմնական ուղղվածությունը դասավանդման որակի կատարելագործումն է, որն էլ մասնագետի պատրաստման գործընթացի բարելավման գլխավոր պայմանն է:
Մեթոդ կաբինետի գործառույթները
- ✧ Ուսանողների ուսումնաճանաչողական ակտիվ գործունեությունը խթանելու նպատակով ուսումնական գործընթացում ներդնել համագործակցային ուսուցման ակտիվ մեթոդներ:
- ✧ Ուսումնադաստիարակչական աշխատանքների առաջավոր փորձի տարածման նպատակով աջակցել բաց դասերի, մեթոդամանկավարժական սեմինարների, կլոր սեղանների կազմակերպման աշխատանքներին:
- ✧ Անցկացնել սեմինարներ սկսնակ և մանկավարժական կրթություն չունեցող դասախոսների համար «Երիտասարդ մանկավարժների դպրոց»-ի շրջանակում:
- ✧ Մասնակցել և աջակցել առարկայական խմբակների, ուսանողների ստեղծագործական, հետազոտական աշխատանքներին:
- ✧ Իրականացնել դասալսումներ և քննարկումներ՝ նպատակաուղղված դասավանդման որակի, ուսանողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների կատարելագործմանը:
- ✧ Աջակցել ամբիոններում մոդուլային/առարկայական աշխատանքային ծրագրերի, աշխատանքային թեմատիկ և ուսումնառության պլանների, ուսումնառության և դասավանդման նյութերի, բաժանողական նյութերի մշակման աշխատանքներին:
- ✧ Աջակցել մասնագիտական գրականության մշակման աշխատանքներին: