ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
«Երևանի հենակետային բժշկական քոլեջ» 100% պետական մասնակցությամբ ՓԲԸ
դիմորդների համար հայտարարում է
2024-2025 ուսումնական տարվա
ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅՈւՆ
Միջնակարգ կրթությամբ դիմորդների համար՝ վճարովի հիմունքներով ուսուցման տեղերում: Հիմնական կրթությամբ դիմորդների համար՝ անվճար և վճարովի հիմունքներով ուսուցման տեղերում հետևյալ մասնագիտությունների գծով.
Մասնագիտություն | Որակավորում | Կրթության հիմք | Ուսուցման տարիների թիվը |
Քույրական գործ | Բուժքույր/բուժեղբայր | 12 ամյա | 3 տարի |
9 ամյա | 4 տարի | ||
Մանկաբարձական գործ | Մանկաբարձ | 12 ամյա | 3 տարի |
9 ամյա | 4 տարի | ||
Դեղագործություն | Դեղագործ | 12 ամյա | 2 տարի |
9 ամյա | 3 տարի | ||
Բուժական կոսմետոլոգիա | Բուժքույր/բուժեղբայր կոսմետոլոգ | 12 ամյա | 2 տարի |
9 ամյա | 3 տարի | ||
Ատամնատեխնիկական գործ | Ատամնատեխնիկ | 12 ամյա | 2 տարի |
9 ամյա | 3 տարի |
Ուսուցումը առկա է (ստացիոնար), հայերեն լեզվով:
Ուսումնական գործընթացն իրականացվում է միջազգային կրթական չափորոշիչներով և ծրագրերով: Քոլեջի շրջանավարտները դիպլոմներ ստանալուց հետո կարող են անցնել աշխատանքի ինչպես հանրապետության, այնպես էլ արտասահմանյան բուժհաստատություններում (քոլեջի ավարտական դիպլոմը ճանաչվում է ԱՄՆ-ի բոլոր նահանգներում, ԱՊՀ-ի բոլոր երկրներում, եվրոպական մի շարք երկրներում):
Քոլեջը ՀՀ միջին մասնագիտական բժշկական կրթությամբ կադրերի պատրաստման ամենաառաջին կրթօջախն է, որը հիմնադրվել է 1921թ. և որի բազայի վրա հետագայում ստեղծվել են տարբեր պետական բժշկական քոլեջներ: Քոլեջը հանրապետության բուժկանխարգելիչ հաստատությունների կողմից ճանաչված է որպես համապատասխան որակավորում ունեցող մասնագետների պատրաստման լավագույն դարբնոց:
Քոլեջի գերազանց և բարձր առաջադիմությամբ շրջանավարտներն իրավունք ունեն ուսումը շարունակելու ՀՀ պետական բուհերի 2-րդ կուրսերում հեռակա ուսուցմամբ՝ քոլեջի և մի շարք բուհերի միջև կնքված պայմանագրերի համաձայն:
Քոլեջ կարող են դիմել հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձինք, որոնք հանձնում են քննություն «Կենսաբանություն» առարկայից:
Դիմորդը դիմում հայտը և փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային եղանակով dimord.emis.am կայքի միջոցով 2024 թվականի հուլիսի 30-ից ժամը 1000-ից մինչև օգոստոսի 8-ը ներառյալ՝ ժամը 1800: Դիմորդը՝ կրթության կառավարման տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը, որը իր մեջ ներառում է անձնական տվյալները (անուն ազգանուն հայրանուն, ծննդյան օր ամիս տարեթիվ, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար), ինչպես նաև Հանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով հրաժարվելու մասին տեղեկանքի համարը և կից ներբեռնում է նաև՝
- լուսանկար (3×4 չափսի),
- կրթության մասին փաստաթղթի (դիպլոմի դեպքում նաև ներդիրի) պատճենը,
- անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),
- կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),
- ընդունելության կարգով սահմանված՝ ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում),
- միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմների պատճեները (առկայության դեպքում),
- պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած «Կենսաբանություն» առարկայի ընդունելության քննության գնահատականի վերաբերյալ փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում),
- աշխատանքի վայրից տեղեկանքի պատճենը (առկայության դեպքում),
- դիմորդն ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար քոլեջի հաշվեհամարին իր անվամբ (անուն ազգանուն հայրանուն) փոխանցում է 1000 (հազար) ՀՀ դրամ և փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ժամանակ ներկայացնում է նաև քոլեջի հաշվեհամարին (Հ/Հ 24124004380200 (Յունի բանկ ԲԲԸ), ՀՎՀՀ 01503765 փոխանցած գումարի անդորրագրի պատճենը:
Արտերկրի դիմորդները նաև պետք է ներկայացնեն կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)՝ թարգմանված և նոտարական վավերացմամբ, անձնագրի, ծննդյան վկայականի պատճենները՝ թարգմանությամբ և նոտարական վավերացմամբ, ինչպես նաև բժշկական տեղեկանք՝ ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից):
Ներկայացված կեղծ տեղեկատվության համար դիմորդը ենթակա է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության:
Քոլեջում ընդունելության քննությունները անցկացվում են օգոստոսի 9-ից 17-ը ընկած ժամանակահատվածում: Դիմումատուի անհատական էջում ձևավորվում է քննության մասնակցության թերթիկը, որում նշվում է քննության օրվա, ժամի և քննության անցկացման վայրի մասին տեղեկատվությունը, որի թղթային տարբերակով և անձը հաստատող փաստաթղթով դիմորդը ներկայանում է քննության:
Քոլեջում ընդունելությունն իրականացվում է «ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» առարկայից ընդունելության բանավոր քննության արդյունքների հիման վրա, ընդունելության կարգով սահմանված մրցութային հիմունքով` ընդունելության քննությունից 8 և ավելի միավորներ ստացած դիմորդների միջև:
Մրցույթն անցկացվում է ըստ մասնագիտությունների հատկացված անվճար և վճարովի ուսուցման տեղերում: Անվճար ուսուցման տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում՝ քննական), նախնական մասնագիտական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և ընդունելության քննության գնահատականի ու ընդունելության մրցութային առարկաների գնահատականների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը:
Մրցութային հավասար միավորներ ունենալու դեպքում՝ ըստ սահմանված հերթականության առավելությունը տրվում է՝
- տվյալ մասնագիտությամբ առավել երկարատև մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող դիմորդին.
- պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար քննություններից առավել բարձր գնահատականներ ունեցող դիմորդին.
- տվյալ մասնագիտության գծով բարձրագույն կամ մասնագիտական կրթություն ստացած դիմորդին.
- դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդին.
- հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների առավելագույն միջին թվաբանական ունեցող դիմորդին.
- ընդունելության մրցութային առարկաների ցանկով սահմանված առաջնային համարվող առարկաներից առավել բարձր գնահատականներ ունեցող դիմորդին.
- վճարովի ուսուցման տեղերը համալրվում են անվճար ուսուցման տեղերը համալրվելուց հետո նշված 1-6 ենթակետերով նախատեսված կարգով:
Ընդունելության մրցույթի արդյունքները հրապարակվում են անմիջապես մրցույթի արդյունքների ամփոփումից հետո:
Առանց ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի որոշմամբ ընդունվում են միջնակարգ հանրակրթական դպրոցը ոսկե կամ արծաթե մեդալով, պետական բարձրագույն ուսումնական հաստատությունը գերազանցության դիպլոմով ավարտած դիմորդները:
Ընդունելության մրցույթից դուրս, պահուստային տեղերի հաշվին ընդունվում են ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած.
- 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
- առանց ծնողական խնամքի մնացած երեխաները և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձիք, որոնց 23 տարին չի լրացել մինչև տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ը,
- ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ նախկին զինծառայողները,
- զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակները, ծնողները, ամուսինը (կինը),
- բժշկական հիմնարկներում ավելի քան 5 տարվա կրտսեր բուժաշխատողի աշխատանքային ստաժ ունեցող դիմորդները,
- պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները (յուրաքանչյուր մասնագիտության գծով` 1 տեղ):
Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած «Կենսաբանություն» առարկայի ընդունելության քննության դրական գնահատականը, որը ներկայացվում է սահմանված ձևի տեղեկանքով, դիմորդի ցանկությամբ համարվում է Հաստատությունում տվյալ առարկայի ընդունելության մրցութային գնահատական:
Քոլեջի միջին մասնագիտական կրթության վճարովի համակարգ ընդունված ուսանողի համար 1 տարվա ուսման վարձը կազմում է 390․000 ՀՀ դրամ:
Հիմնական կրթություն ունեցող ուսանողների համար վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին տարվա ուսման վարձը կազմում է 370․000 ՀՀ դրամ, իսկ ուսումնառության հաջորդ կուրսերում այն սահմանվում է իր կողմից ընտրած մասնագիտության համար՝ յուրաքանչյուր տարի 390.000 ՀՀ դրամ:
Քոլեջում գործում են ուսման վարձերի լրիվ և մասնակի զեղչեր, ինչպես նաև տրվում է անվանական կրթաթոշակ:
Քոլեջ ընդունված ուսանողի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:
Քոլեջում ուսանողական նպաստ հատկացվնելու, ուսման վարձը փոխհատուցելու, փոխատեղում իրականացնելու և պետական կրթաթոշակ սահմանելու կարգը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 24.08.2023թ. թիվ 1449-Ն որոշմամբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել քոլեջի ընդունող հանձնաժողովին:
Հասցե՝ ք. Երևան, Կորյունի 10
Հեռախոսներ` (012) 580-723, (012) 525-808
26.07.2024
Հայտարարվում է ՀՀ ԿԳՍ նախարարության «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ-ի թափուր տեղերի մրցույթ՝ «Տնտեսագետ» որակավորմամբ 558 ժամ ծանրաբեռնվածությամբ «Տնտեսագիտության հիմունքներ» առարկայի, «Մանկաբարձ-գինեկոլոգ» որակավորմամբ՝ 288 ժամ ծանրաբեռնվածությամբ «Քույրական գործը՝ մանկաբարձությունում և գինեկոլոգիայում։ Ֆիզիոլոգիական մանկաբարձություն» մոդուլի, «Բժիշկ» որակավորմամբ՝ «Մաշկաբանություն և վեներոլոգիա» մասնագիտությամբ 180 ժամ սեռավարակ հիվանդություններ» մոդուլի դասավանդողների համար: ծանրաբեռնվածությամբ «Մաշկաբանություն և վեներոլոգիա» մասնագիտությամբ 180 ժամ ծանրաբեռնվածությամբ՝ «Մաշկային և սեռավարակ հիվանդություններ» մոդուլի դասավանդողների համար։
Մրցույթը անցկացվում է բանավոր՝ հարցազրույցի միջոցով քոլեջի կողմից նախապես կազմված դասավանդվելիք մոդուլին (առարկային) և մանկավարժական գործունեությանը առնչվող բանավոր առաջադրանքներից բաղկացած հարցատոմսերով։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել.
- Դիմում (Ձև 1),
- կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),
- անձնագիր (բնօրինակը և պատճենը),
- աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (Ձև 4),
- մեկ լուսանկար՝ 3×4 չափի,
- այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,
- Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը),
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Փաստաթղթերը ընդունվում են «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ- ում, ք. Երևան 0009 Կորյունի փ. 10 հասցեում 2024 թվականի հունվարի 17-ից հունվարի 30-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 15.00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 2-ին՝ ժամը 12.00-ին «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ-ում:
Տեղեկությունների համար զանգահարել 012 525808, 010 583141 հեռախոսահամարներով, էլ․ հասցե՝ henaketayin@gmail.com
16.01.2024
Առաջնորդվելով ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու» թիվ 1784-Ն որոշման 18-րդ կետի պահանջով՝ «Երևանի հենակետային բժշկական քոլեջ»-ը վճարովի հիմունքով սովորող ուսանողական համակազմի մինչև տասը տոկոսին, հաշվի առնելով ուսանողի սոցիալական վիճակը և բարձր առաջադիմության արդյունքները, իր միջոցների հաշվին ամբողջությամբ կամ մասնակի փոխհատուցում է ուսման վճարը՝
- սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին.
- միակողմանի ծնողազուրկ ուսանողներին.
- 2 և ավելի անչափահաս կամ 2 և ավելի ուսանող երեխաներ ունեցող ուսանողներին,
- վճարովի ուսուցման համակարգում 2 և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին,
- ուսանողներին, որոնց ծնողն ունի 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ծանր խորն աստիճանի ֆունկցիոնալության սահմանափակումով հաշմանդամություն
- բարձրլեռնային և սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների, ուսումնական հաստատությունների մանկավարժների երեխա ուսանողներին.
- մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին.
- ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված՝ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին:
Համապատասխան կարգավիճակի մասին վկայող փաստաթղթերի առկայության դեպքում խնդրում ենք փաստաթղթերով և դիմումով մոտենալ համապատասխան բաժնի վարիչին։
Դիմումներն ընդունվում են հայտարարության օրվանից մինչև հաջորդող ուսումնական կիսամյակի առաջին շաբաթվա ընթացքում /մինչև 2024 թվականի հունվարի 26-ը/: Ուսանողը, քոլեջի տնօրենի անունով դիմումի հետ մեկտեղ, կցում է նաև սոցիալական վիճակի վերաբերյալ հավաստող փաստաթղթերը:
Տնօրինություն
14.12.2023
ՀԱՐԳԵԼԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ
Տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում 2023 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում տեղի կունենա գիտական նստաշրջան, որի աշխատանքները համակարգելու է ԳԱԱ նախագահի տեղակալ Վ․Սահակյանը։
12.10.2023
Հայտարարվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ-ի «Ատամնատեխնիկ» որակավորմամբ դասավանդողի թափուր տեղի մրցույթ 504 ժամ ծանրաբեռնվածությամբ:
«Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության «Ատամների ընդհանուր անատոմիա, ֆրոնտալ ատամների մասնավոր անատոմիա», «Կողմնային ատամների մասնավոր անատոմիա: Կծվածք» մոդուլների դասավանդման համար։
Մրցույթը անցկացվում է բանավոր՝ հարցազրույցի միջոցով քոլեջի կողմից նախապես կազմված դասավանդվելիք մոդուլին և մանկավարժական գործունեությանը առնչվող բանավոր առաջադրանքներից բաղկացած հարցատոմսերով։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել.
- Դիմում (Ձև 1),
- կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),
- անձնագիր (բնօրինակը և պատճենը),
- աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (Ձև 4),
- մեկ լուսանկար՝ 3×4 չափի,
- այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,
- Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը),
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Փաստաթղթերը ընդունվում են «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ-ում, ք. Երևան 0009 Կորյունի փ. 10 հասցեում 2023 թվականի սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 4-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10.00-ից մինչև ժամը 15.00-ը, բացի հանգստյան շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 9-ին, ժամը 12։00-ին «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ-ում:
Տեղեկությունների համար զանգահարել 012 525808, 010 583141 հեռախոսահամարներով, էլ. հասցե` henaketayin@gmail.com
19.09.2023
ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն որոշմամբ հաստատված նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4-րդ կետի համաձայն՝
«Երևանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ-ի
Լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար։
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը,
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր)։
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ –ի խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը. 4) տվյալ հաստատության տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` ՀՀ կառավարության 24.09.2021 թվականի N 1569-Ն որոշմամբ հաստատված՝ «ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1494-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ, որոնք հետագայում հետ են վերադարձվում:
Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ-ում, ք. Երևան 0009 Կորյունի փ. 10 հասցեում 2023 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09.00 -ից մինչև ժամը 17.00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 13-ին ժամը 11։00-ին «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ-ում, ք. Երևան 0009 Կորյունի փ. 10 հասցեում:
Տեղեկությունների համար զանգահարել 012 525808, 010 583141 հեռախոսահամարներով, էլ. հասցե henaketayin@gmail.com
12.09.2023
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
«Երևանի հենակետային բժշկական քոլեջ» 100% պետական մասնակցությամբ ՓԲԸ
ընդունվողների համար հայտարարում է 2023-2024 ուստարվա
ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅՈւՆ
Միջնակարգ կրթությամբ դիմորդների համար՝ վճարովի հիմունքներով ուսուցման տեղերում։ Հիմնական կրթությամբ դիմորդների համար անվճար և վճարովի հիմունքներով ուսուցման տեղերում հետևյալ մասնագիտությունների գծով.
Մասնագիտություն | Որակավորում | Կրթության հիմք | Ուսուցման տարիների թիվը |
Քույրական գործ | Բուժքույր/բուժեղբայր | 12 ամյա | 3 տարի |
9 ամյա | 4 տարի | ||
Մանկաբարձական գործ | Մանկաբարձ | 12 ամյա | 3 տարի |
9 ամյա | 4 տարի | ||
Դեղագործություն | Դեղագործ | 12 ամյա | 2 տարի |
9 ամյա | 3 տարի | ||
Բուժական կոսմետոլոգիա | Բուժքույր/բուժեղբայր կոսմետոլոգ | 12 ամյա | 2 տարի |
9 ամյա | 3 տարի | ||
Ատամնատեխնիկական գործ | Ատամնատեխնիկ | 12 ամյա | 2 տարի |
9 ամյա | 3 տարի |
Ուսուցումը առկա է (ստացիոնար), հայերեն լեզվով։
Ուսումնական գործընթացն իրականացվում է միջազգային կրթական չափորոշիչներով և ծրագրերով: Քոլեջի շրջանավարտները դիպլոմներ ստանալուց հետո կարող են անցնել աշխատանքի ինչպես հանրապետության, այնպես էլ արտասահմանյան բուժհաստատություններում (քոլեջի ավարտական դիպլոմը ճանաչվում է ԱՄՆ-ի բոլոր նահանգներում, ԱՊՀ-ի բոլոր երկրներում, եվրոպական մի շարք երկրներում):
Քոլեջը ՀՀ միջին մասնագիտական բժշկական կրթությամբ կադրերի պատրաստման ամենաառաջին կրթօջախն է, որը հիմնադրվել է 1921թ. և որի բազայի վրա հետագայում ստեղծվել են տարբեր պետական բժշկական քոլեջներ: Քոլեջը հանրապետության բուժկանխարգելիչ հաստատությունների կողմից ճանաչված է որպես համապատասխան որակավորում ունեցող մասնագետների պատրաստման լավագույն դարբնոց:
Քոլեջի գերազանց և բարձր առաջադիմությամբ շրջանավարտներն իրավունք ունեն ուսումը շարունակելու ՀՀ պետական բուհերի 2-րդ կուրսերում հեռակա ուսուցմամբ՝ քոլեջի և մի շարք բուհերի միջև կնքված պայմանագրերի համաձայն:
Քոլեջ կարող են դիմել հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձինք, որոնք հանձնում են քննություն Կենսաբանություն առարկայից:
Դիմորդը դիմում հայտը և փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային եղանակով dimord.emis.am կայքի միջոցով հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 8-ը ներառյալ՝ ժամը 18:00: Դիմորդը՝ կրթության կառավարման տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը, որը իր մեջ ներառում է անձնական տվյալները (անուն ազգանուն հայրանուն, ծննդյան օր ամիս տարեթիվ, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար), ինչպես նաև Հանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով հրաժարվելու մասին տեղեկանքի համարը և կից ներբեռնում է նաև՝
- լուսանկար (3×4 չափսի),
- կրթության մասին փաստաթղթի (դիպլոմի դեպքում նաև ներդիրի) պատճենը,
- անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),
- կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),
- ընդունելության կարգով սահմանված՝ ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում),
- միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմների պատճեները (առկայության դեպքում),
- պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած «Կենսաբանություն առարկայի ընդունելության քննության գնահատականի վերաբերյալ փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում),
- աշխատանքի վայրից տեղեկանքի պատճենը (առկայության դեպքում),
- դիմորդն ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար քոլեջի հաշվեհամարին իր անվամբ (անուն ազգանուն հայրանուն) փոխանցում է 1000 (հազար) ՀՀ դրամ և փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ժամանակ ներկայացնում է նաև քոլեջի հաշվեհամարին (Հ/Հ 24124004380200 (Յունի բանկ ԲԲԸ), ՀՎՀՀ 01503765 փոխանցած գումարի անդորրագրի պատճենը:
Արտերկրի դիմորդները նաև պետք է ներկայացնեն կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)՝ թարգմանված և նոտարական վավերացմամբ, անձնագրի, ծննդյան վկայականի պատճեները՝ թարգմանությամբ և նոտարով վավերացված, ինչպես նաև բժշկական տեղեկանք՝ ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից):
Ներկայացված կեղծ տեղեկատվության համար դիմորդը ենթակա է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության:
Քոլեջում ընդունելության քննությունները անցկացվում են օգոստոսի 9-ից 17-ը ընկած ժամանակահատվածում: Դիմումատուի անհատական էջում ձևավորվում է քննության մասնակցության թերթիկը, որում նշվում է քննության օրվա, ժամի և քննության անցկացման վայրի մասին տեղեկատվությունը, որի թղթային տարբերակով և անձը հաստատող փաստաթղթի հետ միասին դիմորդը ներկայանում է քննության:
Քոլեջում ընդունելությունն իրականացվում է «ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» առարկայից ընդունելության բանավոր քննության արդյունքների հիման վրա, ընդունելության կարգով սահմանված մրցութային հիմունքով` ընդունելության քննությունից 8 և ավելի միավորներ ստացած դիմորդների միջև:
Մրցույթն անցկացվում է ՀՀԿԳՄՍ նախարարության կողմից ըստ մասնագիտությունների հատկացված անվճար և վճարովի ուսուցման տեղերում: Անվճար ուսուցման տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում՝ քննական), նախնական մասնագիտական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և ընդունելության քննության գնահատականի ու ընդունելության մրցութային առարկաների գնահատականների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը: Մրցութային հավասար միավորներ ունենալու դեպքում՝ ըստ սահմանված հերթականության առավելությունը տրվում է՝
- տվյալ մասնագիտությամբ առավել երկարատև մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող դիմորդին.
- պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար քննություններից առավել բարձր գնահատականներ ունեցող դիմորդին.
- տվյալ մասնագիտության գծով բարձրագույն կամ մասնագիտական կրթություն ստացած դիմորդին.
- դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդին.
- հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների առավելագույն միջին թվաբանական ունեցող դիմորդին.
- ընդունելության մրցութային առարկաների ցանկով սահմանված առաջնային համարվող առարկաներից առավել բարձր գնահատականներ ունեցող դիմորդին.
- վճարովի ուսուցման տեղերը համալրվում են անվճար ուսուցման տեղերը համալրվելուց հետո նշված 1-6 ենթակետերով նախատեսված կարգով:
Ընդունելության մրցույթի արդյունքները հրապարակվում են անմիջապես մրցույթի արդյունքների ամփոփումից հետո: Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած «Կենսաբանություն» առարկայի ընդունելության քննության դրական գնահատականը, որը ներկայացվում է սահմանված ձևի տեղեկանքով, դիմորդի ցանկությամբ համարվում է Հաստատությունում տվյալ առարկայի ընդունելության մրցութային գնահատական:
Քոլեջի միջին մասնագիտական կրթության վճարովի համակարգ ընդունված ուսանողի համար 1 տարվա ուսման վարձը կազմում է 370․000 ՀՀ դրամ:
Հիմնական կրթություն ունեցող ուսանողների համար վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին տարվա ուսման վարձը կազմում է 350․000 ՀՀ դրամ, իսկ ուսումնառության հաջորդ կուրսերում այն սահմանվում է իր կողմից ընտրած մասնագիտության համար՝ յուրաքանչյուր տարի 370.000 ՀՀ դրամ:
Քոլեջում գործում են ուսման վարձերի լրիվ և մասնակի զեղչեր, ինչպես նաև տրվում է անվանական կրթաթոշակ:
Քոլեջ ընդունված ուսանողի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:Քոլեջում ուսանողական նպաստ հատկացվնելու, ուսման վարձը փոխհատուցելու, փոխատեղում իրականացնելու և պետական կրթաթոշակ սահմանելու կարգը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 04.11.2021թ. թիվ 1784-Ն որոշմամբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել քոլեջի ընդունող հանձնաժողովին:
Հասցե՝ ք. Երևան, Կորյունի 10
Հեռախոսներ` (012) 58 07 23, (012) 52 58 08
31.07.2023
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
«Երևանի հենակետային բժշկական քոլեջ» 100% պետական մասնակցությամբ ՓԲԸ
ընդունվողների համար հայտարարում է 2022-2023 ուստարվա
ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅՈւՆ
Միջնակարգ կրթությամբ դիմորդների համար՝ վճարովի հիմունքներով ուսուցման տեղերում։ Հիմնական կրթությամբ դիմորդների համար անվճար և վճարովի հիմունքներով ուսուցման տեղերում հետևյալ մասնագիտությունների գծով.
Մասնագիտություն | Որակավորում | Կրթության հիմք | Ուսուցման տարիների թիվը |
Քույրական գործ | Բուժքույր/բուժեղբայր | 12 ամյա | 3 տարի |
9 ամյա | 4 տարի | ||
Մանկաբարձական գործ | Մանկաբարձ | 12 ամյա | 3 տարի |
9 ամյա | 4 տարի | ||
Դեղագործություն | Դեղագործ | 12 ամյա | 2 տարի |
9 ամյա | 3 տարի | ||
Բուժական կոսմետոլոգիա | Բուժքույր/բուժեղբայր կոսմետոլոգ | 12 ամյա | 2 տարի |
9 ամյա | 3 տարի | ||
Ատամնատեխնիկական գործ | Ատամնատեխնիկ | 12 ամյա | 2 տարի |
9 ամյա | 3 տարի |
Ուսուցումը առկա է (ստացիոնար), հայերեն լեզվով։
Ուսումնական գործընթացն իրականացվում է միջազգային կրթական չափորոշիչներով և ծրագրերով: Քոլեջի շրջանավարտները դիպլոմներ ստանալուց հետո կարող են անցնել աշխատանքի ինչպես հանրապետության, այնպես էլ արտասահմանյան բուժհաստատություններում (քոլեջի ավարտական դիպլոմը ճանաչվում է ԱՄՆ-ի բոլոր նահանգներում, ԱՊՀ-ի բոլոր երկրներում, եվրոպական մի շարք երկրներում)։
Քոլեջը ՀՀ միջին մասնագիտական բժշկական կրթությամբ կադրերի պատրաստման ամենաառաջին կրթօջախն է, որը հիմնադրվել է 1921թ. և որի բազայի վրա հետագայում ստեղծվել են տարբեր պետական բժշկական քոլեջներ: Քոլեջը հանրապետության բուժկանխարգելիչ հաստատությունների կողմից ճանաչված է որպես համապատասխան որակավորում ունեցող մասնագետների պատրաստման լավագույն դարբնոց:
Քոլեջի գերազանց բարձր առաջադիմությամբ շրջանավարտներն իրավունք ունեն ուսումը շարունակելու ՀՀ պետական բուհերի 2-րդ կուրսերում հեռակա ուսուցմամբ՝ քոլեջի և մի շարք բուհերի միջև կնքված պայմանագրերի համաձայն։
Քոլեջ կարող են դիմել հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձինք, որոնք հանձնում են քննություն «Կենսաբանություն» առարկայից:
Դիմորդը դիմում հայտը և փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային եղանակով, dimord.emis.am կայքի միջոցով, հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 3-ը ներառյալ՝ ժամը 18:00։ Դիմորդը՝ կրթության կառավարման տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը, որը իր մեջ ներառում է անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար), ինչպես նաև Հանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով հրաժարվելու մասին տեղեկանքի համարը և կից ներբեռնում է նաև՝
- լուսանկար (3×4 չափսի),
- կրթության մասին փաստաթղթի (դիպլոմի դեպքում նաև ներդիրի) պատճենը,
- անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, կամ ծննդյան վկայական մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),
- կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),
- ընդունելության կարգով սահմանված՝ ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում),
- միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմների պատճեները (առկայության դեպքում),
- պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած «Կենսաբանություն» առարկայի ընդունելության քննության գնահատականի վերաբերյալ փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում),
- աշխատանքի վայրից տեղեկանքի պատճենը (առկայության դեպքում),
- դիմորդն ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար քոլեջի հաշվեհամարին իր անվամբ (անուն, ազգանուն, հայրանուն) փոխանցում է 1000 (հազար) ՀՀ դրամ և փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ժամանակ ներկայացնում է նաև քոլեջի հաշվեհամարին (Հ/Հ 24124004380200 (Յունի բանկ ԲԲԸ), ՀՎՀՀ 01503765) փոխանցած գումարի անդորրագրի պատճենը:
Արտերկրի դիմորդները նաև պետք է ներկայացնեն կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով) թարգմանված և նոտարական վավերացմամբ, անձնագրի, ծննդյան վկայականի պատճեները՝ թարգմանությամբ և նոտարով վավերացված, ինչպես նաև բժշկական տեղեկանք՝ ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից)։
Ներկայացված կեղծ տեղեկատվության համար դիմորդը ենթակա է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության։
Քոլեջում ընդունելության քննությունները անցկացվում են օգոստոսի 5-ից 15-ը ընկած ժամանակահատվածում։ Դիմումատուի անհատական էջում ձևավորվում է քննական թերթիկը, որում նշվում է քննության օրվա ժամի և քննության անցկացման վայրի մասին տեղեկատվությունը, որի թղթային տարբերակով և անձը հաստատող փաստաթղթի հետ միասին դիմորդը ներկայանում է քննության։
Քոլեջում ընդունելությունն իրականացվում է «ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» առարկայից ընդունելության բանավոր քննության արդյունքների հիման վրա, ընդունելության կարգով սահմանված մրցութային հիմունքով` ընդունելության քննությունից 8 և ավելի միավորներ ստացած դիմորդների միջև:
Մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՄՄ նախարարության կողմից ըստ մասնագիտությունների հատկացված անվճար և վճարովի ուսուցման տեղերում: Անվճար ուսուցման տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի միավորների (այդ թվում՝ քննական միջին թվաբանականի և ընդունելության քննության գնահատականի ու ընդունելության մրցութային առարկաների գնահատականների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը։ Մրցութային հավասար միավորներ ունենալու դեպքում՝ ըստ սահմանված՝ հերթականության առավելությունը տրվում է՝
- դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդին.
- հիմնական կրթության վկայականի միավորների առավելագույն միջին թվաբանական ունեցող դիմորդին,
- ընդունելության մրցութային առարկաներից առավել բարձր գնահատականներ ունեցող դիմորդին.
- վճարովի ուսուցման տեղերը համալրվում են անվճար ուսուցման տեղերը համալրվելուց հետո:
Ընդունելության մրցույթի արդյունքները հրապարակվում են անմիջապես մրցույթի արդյունքների ամփոփումից հետո։
Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած «Կենսաբանություն» առարկայի ընդունելության քննության դրական գնահատականը, որը ներկայացվում է սահմանված ձևի տեղեկանքով, դիմորդի ցանկությամբ համարվում է Հաստատությունում տվյալ առարկայի ընդունելության մրցութային գնահատական:
Քոլեջի միջին մասնագիտական կրթության վճարովի համակարգ ընդունված ուսանողի համար 1 տարվա ուսման վարձը կազմում է 320.000 ՀՀ դրամ:
Հիմնական կրթություն ունեցող ուսանողների համար վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին տարվա ուսման վարձը կազմում է 300.000 ՀՀ դրամ, իսկ ուսումնառության հաջորդ կուրսերում այն սահմանվում է՝ յուրաքանչյուր տարի 320.000 ՀՀ դրամ:
Քոլեջում գործում են ուսման վարձերի լրիվ և մասնակի զեղչեր, ինչպես նաև տրվում է անվանական կրթաթոշակ:
Քոլեջ ընդունված ուսանողի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր։
Քոլեջում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և պետական կրթաթոշակ սահմանելու կարգը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 04.11.2021թ. թիվ 1784-Ն որոշմամբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել քոլեջի ընդունող հանձնաժողովին։
Հասցե՝ ք. Երևան, Կորյունի 10
Հեռախոսներ` (012) 58 07 23, (012) 52 58 08
19.07.2022
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
«Երևանի հենակետային բժշկական քոլեջ» 100% պետական մասնակցությամբ ՓԲԸ
ընդունվողների համար հայտարարում է 2021-2022 ուստարվա
ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅՈւՆ
Միջնակարգ կրթությամբ դիմորդների համար՝ վճարովի հիմունքներով ուսուցման տեղերում։ Հիմնական կրթությամբ դիմորդների համար անվճար և վճարովի հիմունքներով ուսուցման տեղերում հետևյալ մասնագիտությունների գծով.
Մասնագիտություն | Որակավորում | Կրթության հիմք | Ուսուցման տարիների թիվը |
Քույրական գործ | Բուժքույր/բուժեղբայր | 12 ամյա | 3 տարի |
9 ամյա | 4 տարի | ||
Մանկաբարձական գործ | Մանկաբարձ | 12 ամյա | 3 տարի |
9 ամյա | 4 տարի | ||
Դեղագործություն | Դեղագործ | 12 ամյա | 2 տարի |
9 ամյա | 3 տարի | ||
Բուժական կոսմետոլոգիա | Բուժքույր/բուժեղբայր կոսմետոլոգ | 12 ամյա | 2 տարի |
9 ամյա | 3 տարի | ||
Ատամնատեխնիկական գործ | Ատամնատեխնիկ | 12 ամյա | 2 տարի |
9 ամյա | 3 տարի |
Ուսուցումը առկա է (ստացիոնար), հայերեն լեզվով։
Ուսումնական գործընթացն իրականացվում է միջազգային կրթական չափորոշիչներով և ծրագրերով: Քոլեջի շրջանավարտները դիպլոմներ ստանալուց հետո կարող են անցնել աշխատանքի ինչպես հանրապետության, այնպես էլ արտասահմանյան բուժհաստատություններում (քոլեջի ավարտական դիպլոմը ճանաչվում է ԱՄՆ-ի բոլոր նահանգներում, ԱՊՀ-ի բոլոր երկրներում, եվրոպական մի շարք երկրներում)։
Քոլեջը ՀՀ միջին մասնագիտական բժշկական կրթությամբ կադրերի պատրաստման ամենաառաջին կրթօջախն է, որը հիմնադրվել է 1921թ. և որի բազայի վրա հետագայում ստեղծվել են տարբեր պետական բժշկական քոլեջներ: Քոլեջը հանրապետության բուժկանխարգելիչ հաստատությունների կողմից ճանաչված է որպես համապատասխան որակավորում ունեցող մասնագետների պատրաստման լավագույն դարբնոց:
Քոլեջի գերազանց բարձր առաջադիմությամբ շրջանավարտներն իրավունք ունեն ուսումը շարունակելու ՀՀ պետական բուհերի 2-րդ կուրսերում հեռակա ուսուցմամբ՝ քոլեջի և մի շարք բուհերի միջև կնքված պայմանագրերի համաձայն։
Քոլեջ կարող են դիմել հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձինք, որոնք հանձնում են քննություն «Կենսաբանություն» առարկայից:
Դիմորդը դիմում հայտը և փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային եղանակով, dimord.emis.am կայքի միջոցով, հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 3-ը ներառյալ՝ ժամը 18:00։ Դիմորդը՝ կրթության կառավարման տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը, որը իր մեջ ներառում է անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար), ինչպես նաև Հանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով հրաժարվելու մասին տեղեկանքի համարը և կից ներբեռնում է նաև՝
- լուսանկար (3×4 չափսի),
- կրթության մասին փաստաթղթի (դիպլոմի դեպքում նաև ներդիրի) պատճենը,
- անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, կամ ծննդյան վկայական մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),
- կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),
- ընդունելության կարգով սահմանված՝ ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում),
- միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմների պատճեները (առկայության դեպքում),
- պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած «Կենսաբանություն» առարկայի ընդունելության քննության գնահատականի վերաբերյալ փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում),
- աշխատանքի վայրից տեղեկանքի պատճենը (առկայության դեպքում),
- դիմորդն ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար քոլեջի հաշվեհամարին իր անվամբ (անուն, ազգանուն, հայրանուն) փոխանցում է 1000 (հազար) ՀՀ դրամ և փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ժամանակ ներկայացնում է նաև քոլեջի հաշվեհամարին (Հ/Հ 24124004380200 (Յունի բանկ ԲԲԸ), ՀՎՀՀ 01503765) փոխանցած գումարի անդորրագրի պատճենը:
Արտերկրի դիմորդները նաև պետք է ներկայացնեն կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով) թարգմանված և նոտարական վավերացմամբ, անձնագրի, ծննդյան վկայականի պատճեները՝ թարգմանությամբ և նոտարով վավերացված, ինչպես նաև բժշկական տեղեկանք՝ ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից)։
Ներկայացված կեղծ տեղեկատվության համար դիմորդը ենթակա է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության։
Քոլեջում ընդունելության քննությունները անցկացվում են օգոստոսի 5-ից 15-ը ընկած ժամանակահատվածում։ Դիմումատուի անհատական էջում ձևավորվում է քննական թերթիկը, որում նշվում է քննության օրվա ժամի և քննության անցկացման վայրի մասին տեղեկատվությունը, որի թղթային տարբերակով և անձը հաստատող փաստաթղթի հետ միասին դիմորդը ներկայանում է քննության։
Քոլեջում ընդունելությունն իրականացվում է «ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» առարկայից ընդունելության բանավոր քննության արդյունքների հիման վրա, ընդունելության կարգով սահմանված մրցութային հիմունքով` ընդունելության քննությունից 8 և ավելի միավորներ ստացած դիմորդների միջև:
Մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՄՄ նախարարության կողմից ըստ մասնագիտությունների հատկացված անվճար և վճարովի ուսուցման տեղերում: Անվճար ուսուցման տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի միավորների (այդ թվում՝ քննական միջին թվաբանականի և ընդունելության քննության գնահատականի ու ընդունելության մրցութային առարկաների գնահատականների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը։ Մրցութային հավասար միավորներ ունենալու դեպքում՝ ըստ սահմանված՝ հերթականության առավելությունը տրվում է՝
- տվյալ մասնագիտությամբ առավել երկարատև մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող դիմորդին․
- պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար քննություններից առավել բարձր գնահատականներ ունեցող դիմորդին․
- տվյալ մասնագիտության գծով բարձրագույն կամ մասնագիտական կրթություն ստացած դիմորդին.
- դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդին․
- հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների առավելագույն միջին միջին թվաբանական ունեցող դիմորդին․
- ընդունելության մրցութային առարկաների ցանկով սահմանված առաջնային համարվող առարկաներից առավել բարձր գնահատականներ ունեցող դիմորդին.
- վճարովի ուսուցման տեղերը համալրվում են անվճար ուսուցման տեղերը համալրվելուց հետո նշված 1-6 ենթակետերով նախատեսված կարգով:
Ընդունելության մրցույթի արդյունքները հրապարակվում են անմիջապես մրցույթի արդյունքների ամփոփումից հետո։
Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած «Կենսաբանություն» առարկայի ընդունելության քննության դրական գնահատականը, որը ներկայացվում է սահմանված ձևի տեղեկանքով, դիմորդի ցանկությամբ համարվում է Հաստատությունում տվյալ առարկայի ընդունելության մրցութային գնահատական:
Քոլեջի միջին մասնագիտական կրթության վճարովի համակարգ ընդունված ուսանողի համար 1 տարվա ուսման վարձը կազմում է 290.000 ՀՀ դրամ:
Հիմնական կրթություն ունեցող ուսանողների համար վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին տարվա ուսման վարձը կազմում է 270.000 ՀՀ դրամ, իսկ ուսումնառության հաջորդ կուրսերում այն սահմանվում է՝ յուրաքանչյուր տարի 290.000 ՀՀ դրամ:
Քոլեջում գործում են ուսման վարձերի լրիվ և մասնակի զեղչեր, ինչպես նաև տրվում է անվանական կրթաթոշակ:
Քոլեջ ընդունված ուսանողի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր։
Քոլեջում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 28.11.2013թ. թիվ 1330-Ն, 29.06.2017թ․ թիվ 749-Ն և 25.06.2020թ․ թիվ 1045-Ն որոշումներով:

13.07.2021