ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Վերապատրաստման դասընթաց

Վերապատրաստման դասընթաց

Մասնագիտական կրթության եվ ուսուցման /ՄԿՈՒ/ հաստատությունների մասնագիտական կողմնորոշման եվ կարիերայի ուղղորդման մասնագետների վերապատրաստման դասընթաց

2022 թվականի նոյեմբերի 22-ին և 23-ին Արթուրս Աղվերան Ռեզորթում տեղի ունեցավ մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման մասնագետների վերապատրաստման դասընթաց, որին մասնակցեց նաև Երևանի հենակետային բժշկական քոլեջի մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատու Լուսիկ Մանուչարյանը:

Դասընթացի նպատակը և խնդիրներն էին՝ մասնագիտական կրթության և ուսուցման հաստատություններում զարգացնել կարիերայի կենտրոնի մասնագետների գիտելիքներն ու հմտությունները և ամրապնդել կարողությունները՝ մասնագիտական կրթության և ուսուցման շրջանավարտների զբաղվածությանը նպաստելու նպատակով:

Դասընթացի ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները.

  • ✧ Մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների կարիերայի կենտրոնի նպատակներն ու գործառույթները,
  • ✧ Կարիերայի զարգացման աջակցությունն ավելի արդյունավետ դարձնելու գլոբալ մարտահրավերները,
  • ✧ Աջակցություն Միավորված ազգերի կայուն զարգացման նպատակների՝ ուղղված կանաչ տնտեսությանը, սոցիալական ներառմանը, հավասարությանը,
  • ✧ Կարիքների գնահատման գործիքակազմ,
  • ✧ Հոգեբանական թեստերը, դրանց կիրառումը կարիերայի ուղղորդման գործընթացում,
  • ✧ Անհատական և խմբային ծառայությունների մեթոդաբանություն, անհատական խորհրդատվության տեխնիկա, սկզբունքները և առանձնահատկությունները,
  • ✧ Կարիերայի ուղղորդման անհատական պլանի կազմում,
  • ✧ Մասնակիցների միջև հաղորդակցման և կապերի ձևավորում և զարգացում,
  • ✧ Թվայանացում և նորարարություն. Նոր մոտեցումները կարիերայի ուղղորդման ծառայությունների շրջանակում,
  • ✧ Բրենդի ձևավորում և թվային գրագիտություն,
  • ✧ Կրթություն-բիզնես համագործակցությունը և մասնավոր-պետություն համագործակցությունը,
  • ✧ Գործատուների ներգրավում, աշխատատեղերի նույնականացում, աշխատանք փնտրողի գիտելիքների, նախասիրությունների և հմտությունների համապատասխանեցում:

Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվեցին հավաստագրեր։

Previous articleՀանդիպում-քննարկում Հայաստանի Ամերիկյան համալսարանումNext article Դաս-քննարկում «Ծխախոտի վնասակար սովորությունները և դրա բացասական ազդեցությունն առողջության վրա» թեմայով

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ենթաստամոքսային գեղձի հորմոնները» թեմայով բաց դաս

22 Հունիսի, 2026

«Կրթության համապատասխանությունը գործատուի ակնկալիքներին» թեմայով պանելային քննարկում

20 Հունիսի, 2026

«Անպտղությունը դատավճիռ չէ» խորագրով դաս-միջոցառում

9 Հունիսի, 2026

«Սեռական օրգանների հիվանդություններ» խորագրով դաս-միջոցառում

4 Հունիսի, 2026

Մասնակցություն Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի հիմնադրման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

25 Մայիսի, 2026
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2026 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ