ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Մասնակցություն «Վաղ հայտնաբերումից մինչև կյանքի վերջ. առարկայական մոտեցում Ալցհայմերի հիվանդությանը» թեմայով սեմինարին

Մասնակցություն «Վաղ հայտնաբերումից մինչև կյանքի վերջ. առարկայական մոտեցում Ալցհայմերի հիվանդությանը» թեմայով սեմինարին
«ՎԱՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՒ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋ. ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ԱԼՑՀԱՅՄԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆԸ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ

2024 թվականի մարտի 22-ին Երևանի հենակետային բժշկական քոլեջի որոշ դասախոսներ «Ալցհայմերով հիվանդների խնամք Հայաստան» հայ-ամերիկյան ՀԿ-ի համագործակցության շրջանակներում մասնակցեցին ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում կազմակերպված «Վաղ հայտնաբերումից մինչև կյանքի վերջ. առարկայական մոտեցում Ալցհայմերի հիվանդությանը» թեմայով սեմինարին։ Այն նախաձեռնել էր «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը՝ ՀՀ Առողջապահության նախարարության հետ համատեղ:

Ելույթներ ունեցան ոլորտի առաջատար մասնագետներ, այդ թվում «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հիմնադիր, ծերաբույժ Ջեյն Մահակյանը, ԱԱԻ-ի գիտական գծով փոխտնօրեն Ս․ Խաչատրյանը, ԱՆ հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գ․ Փաշիկյանը և այլք։

Սեմինարին ելույթ ունեցավ նաև Երևանի հենակետային բժշկական քոլեջի դասախոս, «Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպության տնօրեն Մելանյա Սամսոնյանը, ով ներկայացրեց «Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպության ստեղծման պատմությունը, վերջին չորս տարիների ընթացքում կազմակերպության կողմից իրականացված աշխատանքների, հիվանդության հայտնաբերման նպատակով կատարված թեստավորումների քանակի, հիվանդության հայտանբերման, հնարավոր բուժումների, տնային այցերի մասին։

Սեմինարին մասնակցում էին նաև նյարդաբաններ, հոգեբույժներ, հոգեբաններ, ԱԱՊ օղակի բժիշկներ, կրտսեր բուժաշխատողներ, սոցաշխատողներ, ինչպես նաև Ալցհայմերի հիվանդություն ունեցողների հարազատներ:

Լուսանկարները՝ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային Ինստիտուտի ֆեյսբուքյան պաշտոնական էջից

Մարտի 25, 2024թ.

Previous article«Շաղկապենաբորբեր» թեմայով բաց դասNext article Էսսեների մրցույթ դեղագիտության ոլորտում

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցի աշակերտների այցը ԵՀՊԲ քոլեջ

21 Մարտի, 2026

Հանդիպում-քննարկում

20 Մարտի, 2026

«Բակտերիոլոգիական հետազոտման եղանակ» թեմայով դաս–մրցույթ

18 Մարտի, 2026

Նախագծային աշխատանք «Կենսաբանություն» առարկայից

13 Մարտի, 2026

«Ֆարմացիան որպես ապագայի մասնագիտություն» խորագրով միջոցառում

21 Փետրվարի, 2026
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2026 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ