2024 թվականի մարտի 20-ին Երևանի հենակետային բժշկական քոլեջի «Մանկաբարձական գործ» բաժնի 402 խմբի 1-ին ենթախմբում «Վիրաբուժության, մանկաբարձության և գինեկոլոգիայի, աչքի և ԼՕՌ հիվանդությունների ամբիոն»-ի դասախոս Մ․Պողոսյանի ղեկավարությամբ «Ակնաբուժություն» մոդուլի շրջանակում տեղի ունեցավ «Շաղկապենաբորբեր» թեմայով բաց դաս։
Բաց դասի ժամանակ կիրառվեցին համագործակցային ուսուցման մեթոդներ։
Դասը ուսանողակենտրոն էր և ուսուցողական, ինչը թույլ տվեց ուսանողներին ավելի մանրամասն ծանոթանալ և սովորել քույրական գործընթացն ու բուժման սկզբունքները շաղկապենաբորբերի ժամանակ։
Բաց դասին ներկա էին ԵՀԲ քոլեջի տնօրեն Ն․ Ներսիսյանը, ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Մ․ Սարգսյանը, մեթոդիստ Կ․ Մնացականյանը, կրթության որակի ապահովման պատասխանատու Գ․ Սարգսյանը, ամբիոնների վարիչները և այլ դասախոսներ։
Դասն անցավ անմիջական և հետաքրքիր քննարկումների մթնոլորտում։
Մարտի 21, 2024թ.