Մասնագիտական կողմնորոշման եվ կարիերայի ուղղորդման պատասխանատու

ԼՈՒՍԻԿ ՄԱՆՈւՉԱՐՅԱՆ

Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատու

Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը։

2006թ-ից աշխատում է Երևանի հենակետային բժշկական քոլեջում որպես «Կենսաբանություն» առարկայի դասախոս:

2014թ-ին նշանակվել է մեթոդիստ:

2019թ-ից առայսօր աշխատում է որպես Քոլեջի մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատու։

Անցել է մի շարք վերապատրաստումներ, արժանացել է շնորհակալագրերի։

Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատուն հանդիսանում է ուսանողների կարիերայի ուղղորդման, զարգացման գործընթացների համակարգողը և պատասխանատվություն է կրում մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատուի կողմից իրականացվող աշխատանքների որակի և դրված խնդիրների ժամանակին, պատշաճ և արդյունավետ լուծման համար:

Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատուի գործառույթները

ԵՀԲ քոլեջի մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման կենտրոնը /մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատուն/ ԵՀԲՔ-ի կառուցվածքային ստորաբաժանումն է:
Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատուն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ԵՀԲՔ-ի տնօրենի կողմից:

Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատուի հիմնական խնդիրն է ապահովել ԵՀԲՔ-ի բնականոն գործունեությունը, այդ թվում.

  • ✧ ուսանողներին մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման տեղեկատվություն, խորհրդատվություն և ուղղորդման ծառայությունների մատուցում խմբային և անհատական եղանակներով,
  • ✧ ուսանողների անձնային որակների, նախասիրությունների, կարողությունների բացահայտում,
  • ✧ շարունակական և լրացուցիչ կրթության, ուսուցման, տնտեսության գերակա ոլորտների, աշխատաշուկայի վերլուծությունների և կանխատեսումների, ինչպես նաև ըստ մասնագիտությունների զբաղմունքների մասին տեղեկատվության հավաքագրում և ուսանողներին ծանուցում,
  • ✧ կարիերան պլանավորելու և կառավարելու, աշխատաշուկա մուտք գործելու խմբային և անհատական ծառայությունների մատուցում,
  • ✧ սեմինարների, աշխատաժողովների, քննարկումների, բաց դասերի, ոչ ֆորմալ դասընթացների, ցուցահանդեսների, կազմակերպում և մասնակցում,
  • ✧ սոցիալական գործընկերների՝ գործատուների, աշխատանքային հաջողություններ ունեցող շրջանավարտների ներգրավում ուսանողների կարիերայի խորհրդատվության կազմակերպման աշխատանքներում,
  • ✧ թափուր աշխատատեղերի, կամավորական և հասարակական աշխատանքների մասին հայտարարությունների հավաքագրում և ուսանողներին ծանուցում,
  • ✧ աշխատանք փնտրող ուսանողների ուղղորդում ՄՍԾ տարածքային կենտրոններ,
  • ✧ ստորաբաժանման գործունեության պլանավորում և կառավարում,
  • ✧ ուսանողների և շրջանավարտների հետ հետադարձ կապի ծանուցման և արդյունավետ հաղորդակցման մեխանիզմների մշակում,
  • ✧ Քոլեջի ստորաբաժանումների հետ մշտական կապի ապահովում,
  • ✧ տեղեկատվության թարմացում և արդիականացում,
  • ✧ արտաքին և ներքին շահակիցների տվյալների գրանցում ու վիճակագրության վարում,
  • ✧ ըստ ժամանակացույցի հաշվետվությունների կազմում և համապատասխան օղակներին ներկայացում:

Կարիերայի ուղղորդման աշխատանքների արդյունավետության բարելավման նպատակով Քոլեջում գործում է մասնագիտական կողմնորոշման հանձնաժողով:

 Մասնագիտական կողմնորոշման եվ կարիերայի ուղղորդման կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառումներ