ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Արտալսարանային դաս առարկայական խմբակի շրջանակներում

Արտալսարանային դաս առարկայական խմբակի շրջանակներում
ԱՐՏԱԼՍԱՐԱՆԱՅԻՆ ԴԱՍ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԽՄԲԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

2024 թվականի հունիսի 3-ին առարկայական խմբակի շրջանակներում «Մասնավոր դեղաբանություն» մոդուլը դասավանդող դասախոսներ Լ․ Հարությունյանի և Ռ․ Կարապետյանի ղեկավարությամբ «Քույրական գործ» բաժնի երկրորդ կուրսի 205 խմբի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ «Հակաբիոտիկներ» թեմայով արտալսարանային դաս։

Հաշվի առնելով հակաբիոտիկների անպատեհ կիրառման դեմ իրականացվող միջոցառումների արդիականությունը և նրանց իրացման նկատմամբ ՀՀ Առողջապահության նախարարության արդի պահանջները, քննարկվեցին հակաբիոտիկների կիրառման հակաբիոտիկակայուն (ռեզիստենտ) մանրէների տեսակների ախտորոշման և համապատասխան խմբերի ընտրության և բաժանման յուրահատուկ մոտեցումներին, սպասվող կողմնակի ազդեցության կանխարգելման ուղիներին (հակասնկային, դիզբակտերիոզը կանխող դեղեր) վերաբերող հարցեր։

Դիտարկվեց անտիբիոտիկների կիրառումը՝ հաշվի առնելով նաև հիվանդի տարիքը, երկրորդային ուղեկցող հիվանդությունները, ալերգիկ ռեակցիաները և այլն։

Ուսանողներն ակտիվ մասնակցում էին քննարկմանը՝ ներկայացնելով հակաբիոտիկների ստեղծման պատմությունը, քիմիական կառուցվածքը, դասակարգումն ըստ խմբերի, ազդման մեխանիզմները, ցուցումները և հակացուցումները։

Հատկապես ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին Արտյոմ Կիրակոսյանը, Ռիմա Գալստյանը, Վահե Գասպարյանը, Միլենա Կնյազյանը, Արգինե Հայրապետյանը, որոնք տեսասահիկի միջոցով ներկայացրեցին զեկույցներ համապատասխան թեմաների շուրջ։

Ուսանողները և դասախոսները հետաքրքիր լրացումներ կատարեցին և ամփոփեցին դասաժամը։

Արտալսարանային դասի ավարտին «Դեղագործական մոդուլների և դեղաբանության» ամբիոնի վարիչ Մ․ Շահնազարյանը շնորհակալություն հայտնեց դասախոսներին և շնորհալի ուսանողներին` հետաքրքիր և ուսուցողական արտալսարանային դասի համար և հույս հայտնեց, որ նման ձևաչափով դասերը կլինեն շարունակական։

Հունիսի 4, 2024թ.
Previous articleՏեղեկատվական օրեր Երևանի հենակետային բժշկական քոլեջումNext article Դաս-էքսկուրսիա Հայաստանի կենդանաբանական թանգարանում

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցի աշակերտների այցը ԵՀՊԲ քոլեջ

21 Մարտի, 2026

Հանդիպում-քննարկում

20 Մարտի, 2026

«Բակտերիոլոգիական հետազոտման եղանակ» թեմայով դաս–մրցույթ

18 Մարտի, 2026

Նախագծային աշխատանք «Կենսաբանություն» առարկայից

13 Մարտի, 2026

«Ֆարմացիան որպես ապագայի մասնագիտություն» խորագրով միջոցառում

21 Փետրվարի, 2026
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2026 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ