ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Մասնագիտական կողմնորոշման եվ կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Շրջայց «ՖարմաՏեք» դեղարտադրող ընկերությունում

Շրջայց «ՖարմաՏեք» դեղարտադրող ընկերությունում
ՇՐՋԱՅՑ «ՖԱՐՄԱՏԵՔ» ԴԵՂԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

2024 թվականի մայիսի 3-ին և հունիսի 13-ին «ՖարմաՏեք» դեղարտադրող գործարան էին այցելել Երևանի հենակետային բժշկական քոլեջի «Դեղագործություն» բաժնի II և III կուրսերի ակտիվ ուսանողները «Դեղագործական մոդուլների և դեղաբանության ամբիոն»-ի վարիչ Մ․Շահնազարյանի և «Դեղաբանության կազմակերպում և էկոնոմիկա», «Դեղագործության մարքեթինգի և մենեջմենթի» մոդուլները դասավանդող դասախոս Ա․Բեզոյանի ուղեկցությամբ։

Առաջին այցի ժամանակ «ՖարմաՏեք» ընկերության Որակի վերահսկման տնօրեն Գ․ Սարգսյանի հետ կլոր սեղանի շուրջ իրականացվեցին քննարկումներ, որոնց ընթացքում ուսանողները ծանոթացան գործարանի արտադրանքին։ Այնուհետև քննարկվեց 0.9% ֆիզիոլոգիական լուծույթի արտադրությունը՝ հումքից մինչև փաթեթավորում և իրացում։ Ի դեպ, գործարանը հիմնադրվել է 1998 թվականին և աշխատում է GMP ստանդարտներով:

Երկրորդ այցի ժամանակ ուսանողները և դասախոսները Որակի վերահսկման տնօրեն Գ․Սարգսյանի ուղեկցությամբ համապատասխան արտահագուստով շրջեցին արտադրամասերով և ծանոթացան այն բոլոր պրոցեսներին, որոնք իրականացվում են ներարկման լուծույթը պատրաստելիս։

Այցերը չափազանց հետաքրքիր էին և ուսուցողական։ Ուսանողներն իրենց գործնական կարողությունները և տեսական գիտելիքները մեկտեղելով՝ էլ ավելի կարևորեցին իրենց մասնագիտությունը և նրանցից ոմանք որոշեցին ուսումն ավարտելուց հետո աշխատել նման արտադրամասերում։ Գործարանի տնօրինությունը ողջունեց ուսանողների այս որոշումը։

Ուսանողները տպավորված էին՝ ականատես լինելով դեղերի փուլ առ փուլ արտադրությանը։

Շնորհակալություն «ՖարմաՏեք» դեղարտադրող ընկերությանը՝ մեր ուսանողներին նման հնարավորություն ընձեռելու համար։

Հունիսի 14, 2024թ.

Previous articleԴաս-էքսկուրսիա Հայաստանի կենդանաբանական թանգարանումNext article «Պանդեմիաներ» թեմայով շնորհանդես

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈԱԱԿ-ի մշտադիտարկումը Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում

17 Մայիսի, 2025

Դաս-էքսկուրսիա Գյումրիում

20 Ապրիլի, 2025

«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» շարունակում է հագեցած ընթացքը

16 Ապրիլի, 2025

Դաս-էքսկուրսիա ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում

16 Ապրիլի, 2025

Այց «Գառնիլայն» դեղագործական ընկերություն

5 Ապրիլի, 2025
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2025 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ