ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Այցելություն «ՆԱԻՐԻԱՆ» բնական կոսմետիկայի արտադրության գործարան

Այցելություն «ՆԱԻՐԻԱՆ» բնական կոսմետիկայի արտադրության գործարան
Այցելություն «ՆԱԻՐԻԱՆ» բնական կոսմետիկայի արտադրության գործարան

2023 թվականի նոյեմբերի 13-ին Եվրասիա միջազգային համալսարանի հրավերով Երևանի հենակետային բժշկական քոլեջի «Դեղագործություն» և «Բուժական կոսմետոլոգիա» բաժինների մի խումբ ուսանողներ «Դեղագործական մոդուլների և դեղաբանություն» ամբիոնի վարիչ Մ․ Շահնազարյանի ուղեկցությամբ և Եվրասիա միջազգային համալսարանի «Ֆարմացիա» ֆակուլտետի դասախոսների, ֆակուլտետի IV կուրսի հայ և օտարազգի ուսանողների հետ այցելեցին «ՆԱԻՐԻԱՆ» բնական կոսմետիկայի արտադրության գործարան, որը տեղակայված է Արա լեռան ստորոտում գտնվող Արագյուղում։ Այցելության ընթացքում նրանք ծանոթացան բազմաթիվ դեղաբույսերի հետ, ուսումնասիրեցին դրանք և կատարեցին մի շարք հետազոտական աշխատանքներ։

«ՆԱԻՐԻԱՆ»-ի գիտաշխատողները ուսանողներին ծանոթացրին բնական մեթոդներով աճեցվող բաղադրիչների՝ դեղաբույսերի աճման պայմաններին։

Ուսանողներն ուսումնասիրեցին «ՆԱԻՐԻԱՆ»-ի՝ ջրովի պայմաններում աճող դեղաբույսերից ստացվող եթերայուղերի բաղադրությունը և համեմատեցին բնության մեջ անջուր պայմաններում աճող նույն դեղաբույսերից ստացվող եթերայուղերի հետ՝ համոզվելով դրանց համարժեքության մեջ։

Ուսանողները ծանոթացան քսուքների, լոսյոնների և մազաթափության դեմ շամպունների բաղադրության մեջ օգտագործվող մեծ քանակությամբ դեղաբույսերի (հազրեվարդ դեղատու, նարդոս, նեղտերև, վաղենակ դեղատու, ուրց գետնատարած, ուրցադաղձ, տուղտ դեղատու, գայլուկ և այլն) աճման պայմաններին և ուսումնասիրեցին դրանց դեղաբանական ազդեցությունները։

Նրանք ավելի մանրամասն ուսումնասիրեցին ուրց գետնատարած դեղաբույսից ստացված եթերայուղի բաղադրությունը՝ կատարելով եթերայուղի որակական և քանակական անալիզ և համեմատելով այն պետական ֆարմակոպեայի և նորմատիվ տեխնիկական փաստաթղթերով պահանջված ստանդարտների հետ։ Հետազոտության արդյունքում պարզեցին, որ մշակված (կուլտիվացվող) և վայրի աճող ուրցի որակական և քանակական անալիզի տվյալներն էապես չեն տարբերվում։

Մասնագետներն ուսանողներին ուղեկցեցին նաև օճառի ստացման արտադրամաս և ցուցադրեցին օճառների բազմազան տեսակները՝ բացատրելով դրանց դեղաբանական բուժիչ ազդեցությունները։ Ուսումնասիրության արդյունքում ուսանողները պարզեցին, որ բուսական հավելումներով օճառները թողնում են ոչ միայն բուժական ազդեցություն մի շարք մաշկային հիվանդությունների (փսորեազ, ակնե և այլն) ժամանակ, այլև շատ կարևոր է այն փաստը, որ բնական օճառները, որոնք իրենց մեջ չեն պարունակում սինթետիկ, բուրավետ նյութեր և հավելումներ, առավելապես պահպանում են մաշկի թթվահիմնային բալանսը՝ PH-ը, որը նպաստում է մաշկի բնական վերաճմանը։ Ուսանողներն ուսումնասիրեցին նաև գայլուկի մզվածքով շամպունների բաղադրությունը։

Այնուհետև, այցելելով վարդի եթերայուղի ստացման արտադրամաս, ուսանողները ծանոթացան և ուսումնասիրեցին վարդի աճեցման պայմաններին՝ հավաքելուց մինչև եթերայուղի ստացման գործընթացներ։

Նրանք մեծ ոգևորությամբ էին շրջում արտադրամասերում՝ ստանալով նորանոր գիտելիքներ «ՆԱԻՐԻԱՆ»-ի բուժիչ դեղաբույսերի և նրանցից պատրաստվող կոսմետիկ միջոցների մասին։

Շնորհակալություն ենք հայտնում Եվրասիա միջազգային համալսարանին նման հաճելի հրավերի համար։

Նոյեմբերի 14, 2023թ.
Previous articleՄասնակցություն ուսուցողական դասախոսությանըNext article «Գենդերային հավասարություն» թեմայով դաս-քննարկում

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մասնակցություն Վ․ Կորգանովին նվիրված համերգ-ցուցահանդեսին

29 Ապրիլի, 2026

Ճանաչողական այց Ավանդական բժշկության համալսարան

27 Ապրիլի, 2026

«Ամեն ինչ պատվաստումների մասին» խորագրով դաս-քննարկում

23 Ապրիլի, 2026

Հանդիպում Վանաձորի պետական բժշկական քոլեջի ներկայացուցիչների հետ

17 Ապրիլի, 2026

«Կյանք՝ հանուն Ֆրանսիայի» խորագրով միջոցառում

17 Ապրիլի, 2026
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2026 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ