2026թ․ մարտի 12-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի «Հանրակրթական ծրագրով» բաժնի 110 խմբի ուսանողները «Հայոց լեզու և գրականություն» առարկայից իրականացրեցին «Բառերի փոփոխվող աշխարհը․ հայերենի հոլովներ» թեմայով գործնական աշխատանք։ Դասը ղեկավարում էր քոլեջի «Հայոց լեզու և գրականություն» առարկայի դասախոս Ա․ Եղոյանը։ Գործնական աշխատանքին ներկա էր նաև «Հանրակրթական առարկաների, լեզուների և հասարակագիտական առարկաների ամբիոն»-ի վարիչ Ս․ Տորտիկյանը։
Գործնական աշխատանքը կազմակերպվել էր փուլային, հստակ կառուցված և նպատակային ձևով՝ ապահովելով ուսանողների ակտիվ ներգրավվածությունն ու գիտելիքների արդյունավետ կիրառումը։
Դասը մեկնարկեց մոտիվացիոն փուլով, որի ընթացքում ուսանողներն օրինակների միջոցով ինքնուրույն բացահայտեցին բառերի ձևափոխության անհրաժեշտությունը։ Այս մոտեցումը նպաստեց թեմայի խորքային և գիտակցված ընկալմանը։
Հաջորդ փուլում ներկայացվեց հոլովների վերաբերյալ հակիրճ տեսական նյութ՝ ուղեկցված պարզ և մատչելի օրինակներով։ Ուսանողներն ակտիվորեն մասնակցեցին քննարկմանը՝ փորձելով ինքնուրույն ձևակերպել հոլովների դերն ու նշանակությունը խոսքում։
Գործնական հատվածը կառուցված էր աստիճանական բարդություն ունեցող առաջադրանքների հիման վրա․ սկզբում իրականացվեց բառերի հոլովում, այնուհետև՝ բաց թողած ձևերի լրացում, և վերջում՝ տարբեր հոլովներով նախադասությունների կազմում։ Այս փուլային մոտեցումը հնարավորություն տվեց ամրապնդել տեսական գիտելիքները և զարգացնել գործնական կիրառման հմտությունները։
Դասի ընթացքում կիրառվեցին նաև ժամանակակից ուսուցման մեթոդներ, այդ թվում՝ խաղային և համեմատական վերլուծության մեթոդները, որոնք զգալիորեն բարձրացրեցին ուսանողների հետաքրքրվածությունն ու ակտիվությունը։ Խմբային աշխատանքը նպաստեց համագործակցային հմտությունների ձևավորմանը։
Ուսանողները թեման ներկայացրին սահիկների և պաստառների միջոցով՝ ցուցադրելով իրենց ստեղծագործական մոտեցումն ու թեմայի լիարժեք յուրացումը։
Դասի ավարտին իրականացվեց ամփոփում, որի ընթացքում ուսանողները ներկայացրին իրենց ձեռք բերած գիտելիքները և կարևորեցին հոլովների դերը խոսքի ճիշտ և գրագետ կառուցման մեջ։
Գործնական աշխատանքն անցավ ակտիվ, հետաքրքիր և արդյունավետ քննարկումներով՝ ապահովելով ուսուցման բարձր արդյունք։


