ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Նախագծային աշխատանք «Կենսաբանություն» առարկայից

Նախագծային աշխատանք «Կենսաբանություն» առարկայից
Նախագծային աշխատանք «Կենսաբանություն» առարկայից

2026թ․ մարտի 12-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում «Կենսաբանություն» առարկայից անցկացվեց հետաքրքիր և ուսուցողական նախագծային աշխատանք
«Մուտածին գործոնների ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա» թեմայով։

«Կենսաբանություն» առարկայի դասախոս Ա․ Երանոսյանի ղեկավարությամբ և «Հանրակրթական առարկաների, լեզուների և հասարակագիտական առարկաների ամբիոն»-ի վարիչ Ս․ Տորտիկյանի աջակցությամբ քոլեջի «Հանրակրթական ծրագրով» բաժնի 101 խմբի ուսանողները ներկայացրեցին իրենց հետազոտությունները, վերլուծությունները և եզրակացությունները։

Նախագծի ընթացքում ուսանողները՝

  • ✦ ուսումնասիրեցին բարդ կենսաբանական երևույթներ,
  • ✦ զարգացրին հետազոտական և քննադատական մտածողություն,
  • ✦ սովորեցին աշխատել տարբեր աղբյուրների հետ և գնահատել դրանց արժանահավատությունը,
  • ✦ համադրեցին կենսաբանության և ինֆորմատիկայի գիտելիքները,
  • ✦ ձևավորեցին թիմային աշխատանքի և համագործակցության կարևոր հմտություններ։

Արդյունքում ուսանողները կարողացան՝

  • ✦ հավաքագրել և վերլուծել տվյալներ,
  • ✦ առաջադրել գիտական վարկածներ,
  • ✦ իրականացնել ինքնուրույն հետազոտություններ,
  • ✦ բացահայտել մուտագեն գործոնների ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա։

Նախագիծը նաև բարձրացրեց ուսանողների իրազեկվածությունը որոշ նյութերի և ըմպելիքների հնարավոր վնասակար ազդեցության վերաբերյալ։

Այսպիսի նախագծերը ոչ միայն խորացնում են գիտելիքները, այլև ձևավորում են մտածող, վերլուծող և պատասխանատու ապագա մասնագետներ։

Մարտի 13, 2026թ.
Previous article«Գինեկոլոգիական հիվանդների հիմնական գանգատները, հետազոտման հիմնական և լրացուցիչ մեթոդները» խորագրով բաց դասNext article «Բակտերիոլոգիական հետազոտման եղանակ» թեմայով դաս–մրցույթ

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ընկալման փոփոխություն. դասախոսների իրավունքների և հնարավորությունների ընդլայնում» թեմայով համագործակցային հանդիպում

4 Նոյեմբերի, 2026

Մասնակցություն «Համապետական դեղագիտական առաջնություն 2026» մրցույթ-միջոցառմանը

26 Սեպտեմբերի, 2026

«Ենթաստամոքսային գեղձի հորմոնները» թեմայով բաց դաս

22 Հունիսի, 2026

«Կրթության համապատասխանությունը գործատուի ակնկալիքներին» թեմայով պանելային քննարկում

20 Հունիսի, 2026

«Անպտղությունը դատավճիռ չէ» խորագրով դաս-միջոցառում

9 Հունիսի, 2026
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2026 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ