2026թ․ ապրիլի 17-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի «Դեղագործություն» բաժնի «Դեղագործական մոդուլների և դեղաբանության ամբիոն»-ում «Դեղագործական մարկետինգի և մենեջմենթի հիմունքներ» մոդուլի շրջանակում տեղի ունեցավ բաց դաս՝ «Դեղագետ/դեղագործի էթիկական կոդեքս։ Դեղագործական էթիկա և դեոնտոլոգիա» թեմայով։ Դասը վարում էր դասախոս Ա․ Բեզոյանը։
Դասին ներկա էին քոլեջի տնօրենը, փոխտնօրենը, «Դեղագործություն» բաժնի վարիչը, «Դեղագործական մոդուլների և դեղաբանության ամբիոն»-ի վարիչը, քոլեջի կրթության որակի պատասխանատուն, մեթոդիստը, ամբիոնի դասախոսները, ինչպես նաև օրվա հյուրերը՝ Վանաձորի պետական բժշկական քոլեջի ներկայացուցիչները։
Դասի թեման համահունչ էր դեղագործության արդիական միտումներին և խնդիրներին։ Քննարկվեցին հետևյալ կարևոր հարցերը՝
- ✧ Դեղագործական էթիկա և դեոնտոլոգիա
- ✧ Դեղագետ/դեղագործի էթիկական կոդեքսը
- ✧ Դեոնտոլոգիայի ուղղությունները
- ✧ Դեղագետ/դեղագործի փոխհարաբերությունները ժամանակակից հասարակության հետ
- ✧ Դեղագետ/դեղագործի փոխհարաբերությունները բժշկի հետ
- ✧ Դեղագետ/դեղագործի փոխհարաբերությունները գործընկերների հետ
Դասախոսը դասի ընթացքում կիրառեց ինտերակտիվ մեթոդներ՝ պահպանելով դասի կառուցվածքը։ Դերային խաղերի միջոցով ներկայացվեցին տարբեր իրավիճակներ, որոնք ունեին բարձր ուսուցողական արժեք։ Մատնանշվեցին այն սխալները, որոնց հաճախ հանդիպում են թե՛ դեղագործները, թե՛ հասարակությունը։
Գնահատման փուլում հաշվի առնվեց ուսանողների ակտիվ մասնակցությունը, հիմնավորված հարցադրումները, ինչպես նաև հետաքրքիր և պատկերավոր պատասխանները։
Դասն անցավ հետաքրքիր և ուսուցողական մթնոլորտում՝ օգտակար լինելով ինչպես ուսանողների, այնպես էլ դասալսողների համար։
