ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Հատուկ տակտիկական ուսումնավարժության անցկացում Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում

Հատուկ տակտիկական ուսումնավարժության անցկացում Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում
Հատուկ տակտիկական ուսումնավարժության անցկացում
Երեվանի հենակետային պետական բժշկական քոլեջում

2026թ․ ապրիլի 15-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում անցկացվել է «Աշխատակիցների և ուսանողների պաշտպանության կազմակերպումը երկրաշարժի ժամանակ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Հատուկ տակտիկական ուսումնավարժություն նպատակներն էին՝

  1. Ստուգել և կատարելագործել քոլեջի ղեկավար կազմի և աշխատակազմի գործնական գիտելիքների կիրառումը, հմտությունները ստեղծված իրավիճակում:
  2. Պարզաբանել առկա վտանգը և ուսումնասիրել քոլեջի հնարավորությունները անձնակազմի և ուսանողների տարհանման աշխատանքները կազմակերպելու գործում:
  3. Կատարելագործել ղեկավար կազմի, տարհանման խմբի, կազմավորումների, անձնակազմի և ուսանողների գործնական հմտությունները երկրաշարժի ժամանակ՝ առաջին օգնության և կենսաապահովման միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում:

Ուսումնավարժությանը մասնակցում էին քոլեջի ղեկավար կազմը, աշխատակազմը, ուսանողներ, ԵՓՎ ԲՊ և ՔՊ բաժնի աշխատակիցներ:

Ելնելով ուսումնավարժության թեմայից և հաշվի առնելով, որ երկրաշարժի դեպքում անձնակազմի տարհանման միջոցառումների կազմակերպման և իրականացման համար ժամանակը խիստ սահմանափակ է, հատուկ տակտիկական ուսումնավարժությունը անցկացվեց 1 փուլով: Տրվեց «Օդային տագնապ» ազդանշան: Ուսումնասիրվեց քոլեջի անձնակազմի և ուսանողների տարհանման գործընթացը հնարավոր իրավիճակին համապատասխան․

  • ✧ 15.04.2026թ ժամը 11.00-ին տեղի է ունեցել երկրաշարժ 6 բալ ուժգնությամբ: Հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ԵՀՊԲՔ-ի մասնաշենքերից մեկում փլվել է տանիքը, աստիճանավանդակը, ներսում տիրում է խուճապային իրավիճակ, աշխատողների և ուսանողների շրջանում կան տուժածներ:
  • ✧ Օբյեկտի հետախուզական կազմավորումը իրականացրեց հետախուզություն և զեկուցեց արդյունքների մասին /20 րոպե/: Փրկարարական կազմավորման հետ համատեղ իրականացվեցին որոնողափրկարարական աշխատանքներ /30 րոպե/: Փլատակների տակից դուրս բերեցին վիրավորներին և հանձնեցին բժշկական բրիգադին, որոնք տուժածներին ցուցաբերեցին առաջին բուժօգնություն և տեղափոխեցին մասնագիտացված բուժհաստատություններ:

Ուսումնավարժության ընթացքում մասնակիցները քննարկեցին պաշտպանական միջոցառումների կազմակերպման աշխատանքների վերաբերյալ հարցեր, զեկուցեցին կատարված աշխատանքների մասին և տրվեցին հետևյալ առաջարկները` կազմակերպել հանդիպումներ քննարկելու համար ԱԻ և ՔՊ բնագավառներին վերաբերող հարցերը:

Տակտիկական ուսումնավարժության ավարտին ամփոփվեցին արդյունքները, տրվեցին առաջարկություններ` տեղ գտած բացթողումները և թերությունները շտկելու ուղղությամբ:

Հատուկ տակտիկական ուսումնավարժությունը գնահատվել է «Լավ»:

Ապրիլի 15, 2026թ.

Previous article«Փարիզ. ոճ, արվեստ և սեր» խորագրով դաս-միջոցառումNext article Հանդիպում «Ուրարտու» համալսարանի ներկայացուցիչների հետ

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում «Ուրարտու» համալսարանի ներկայացուցիչների հետ

16 Ապրիլի, 2026

Հատուկ տակտիկական ուսումնավարժության անցկացում Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում

15 Ապրիլի, 2026

«Փարիզ. ոճ, արվեստ և սեր» խորագրով դաս-միջոցառում

9 Ապրիլի, 2026

Այցելություն Ինովացիոն տեխնոլոգիաների կենտրոն

8 Ապրիլի, 2026

«Փարիզը և մենք» խորագրով դաս-միջոցառում

6 Ապրիլի, 2026
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2026 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ