ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

«Փարիզ. ոճ, արվեստ և սեր» խորագրով դաս-միջոցառում

«Փարիզ. ոճ, արվեստ և սեր» խորագրով դաս-միջոցառում
«Փարիզ. ոճ, արվեստ եվ սեր» խորագրով դաս-միջոցառում

2026թ․ ապրիլի 9-ին, ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում, Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի «Հանրակրթական ծրագրով» բաժնի 120 խմբի ուսանողների մասնակցությամբ կայացավ «Փարիզ․ ոճ, արվեստ և սեր» խորագրով դաս-միջոցառում, որը կազմակերպել էր «Հասարակագիտություն» առարկայի դասախոս Անի Ավետիսյանը։

Ֆրանկոֆոնիայի օրերը, որոնք նշվում են աշխարհի տարբեր երկրներում, միավորում են ֆրանսերենը որպես հաղորդակցման լեզու օգտագործող երկրներին ու ժողովուրդներին՝ խթանելով մշակութային բազմազանությունը, միջազգային համագործակցությունը և լեզվական արժեքների պահպանումը։ ԵՎ ահա այս գաղափարի շրջանակում կազմակերպված դաս-միջոցառման նպատակն էր ուսանողների մոտ ձևավորել հետաքրքրություն ֆրանսիական մշակույթի, արվեստի և լեզվի նկատմամբ, ինչպես նաև ներկայացնել Փարիզը՝ որպես համաշխարհային նորաձևության, արվեստի և սիրո խորհրդանիշ։

Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրեցին Փարիզի պատմությունը, տեսարժան վայրերը, ֆրանսիական նորաձևության առանձնահատկությունները և մշակութային արժեքները։ Հնչեցրին ֆրանսիական երգեր, ներկայացրեցին գեղեցիկ պարային կատարումներ։

Ուսանողները հանդես եկան նաև տեսասահիկով, որն արտացոլում էր ֆրանսիական կյանքի ոճը, արվեստն ու սիրո թեման։

Դաս-միջոցառումն անցավ ջերմ ու ոգեշնչող մթնոլորտում՝ նպաստելով ուսանողների աշխարհայացքի ընդլայնմանը, ֆրանսիական մշակույթի հանդեպ հետաքրքրության խորացմանը և ստեղծագործական ունակությունների զարգացմանը։

Ապրիլի 9, 2026թ.

Previous articleԱյցելություն Ինովացիոն տեխնոլոգիաների կենտրոնNext article Հատուկ տակտիկական ուսումնավարժության անցկացում Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում «Ուրարտու» համալսարանի ներկայացուցիչների հետ

16 Ապրիլի, 2026

Հատուկ տակտիկական ուսումնավարժության անցկացում Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում

15 Ապրիլի, 2026

«Փարիզ. ոճ, արվեստ և սեր» խորագրով դաս-միջոցառում

9 Ապրիլի, 2026

Այցելություն Ինովացիոն տեխնոլոգիաների կենտրոն

8 Ապրիլի, 2026

«Փարիզը և մենք» խորագրով դաս-միջոցառում

6 Ապրիլի, 2026
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2026 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ