2026թ․ ապրիլի 18-ին և 20-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի «Ատամնատեխնիկական գործ» բաժնի 202 խմբի առաջին և երկրորդ ենթախմբերի ուսանողները դասախոս Հ․ Հովհաննիսյանի ուղեկցությամբ ճանաչողական այց կատարեցին Երևանի Մ․ Հերացու անվան Պետական բժշկական համալսարանում գործող Բժշկության պատմության թանգարան։
Այցը դարձավ յուրահատուկ ուղևորություն ժամանակի միջով, որի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան բացահայտելու հայ բժշկության բազմադարյա ճանապարհը՝ հնագույն ժամանակներից մինչև արդի զարգացումներ։ Թանգարանի հարուստ ցուցադրությունը ոչ միայն ներկայացրեց բժշկության պատմական փուլերը, այլև կենդանացրեց անցյալը՝ վավերական ցուցանմուշների միջոցով։
Ուսանողները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեցին հին բժշկական գործիքները, ձեռագրերը և մասնագիտական ժառանգությունը, որոնք արտացոլում են հայ բժիշկների նվիրումն ու գիտական մտքի զարգացումը տարբեր դարաշրջաններում։
Այցը կարևոր քայլ էր ուսանողների մասնագիտական աշխարհայացքի ձևավորման ճանապարհին, որն ամրապնդեց գիտելիքներն ու խորացրեց հետաքրքրությունը ընտրված մասնագիտության հանդեպ։
Ապրիլի 21 2026թ.

