ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Մասնագիտական կողմնորոշման եվ կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Այց Զորավար Անդրանիկի թանգարան և Կոմիտասի անվան պանթեոն

Այց Զորավար Անդրանիկի թանգարան և Կոմիտասի անվան պանթեոն
Այց Զորավար Անդրանիկի թանգարան և Կոմիտասի անվան պանթեոն

2025թ. ապրիլի 16-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի «Հանրակրթական ծրագրով» բաժնի 118 խմբի ուսանողները «Պատմություն» առարկայի դասախոս Ա. Մարգարյանի ուղեկցությամբ այցելեցին Զորավար Անդրանիկի թանգարան և Կոմիտասի անվան պանթեոն։ Այցի նպատակն էր խորացնել ուսանողների գիտելիքները հայ ազգային հերոսների կյանքի և գործունեության մասին։

Թանգարանում ուսանողները մեծ ուշադրությամբ ունկնդրեցին էքսկուրսավարի ներկայացումը և հետաքրքրությամբ դիտեցին ցուցանմուշները, որոնց թվում էին Զորավար Անդրանիկի ծննդավայր Շապին-Գարահիսարի մակետը, նրա անձնական իրերից մի քանիսը, լուսանկարներ, ինչպես նաև Վառնայի Գալաթա թաղամասում գտնվող նրա տան մակետը։ Թանգարանի պատերին փակցված էին Զորավարի և այլ հայդուկների լուսանկարներ։ Հատկապես ուշագրավ էին Գևորգ Չաուշի, Աղբյուր Սերոբի, Մախլուտոյի և այլ անվանի հերոսների կիսանդրիները։

Դասապրոցեսի ընթացքում դասախոս Ա. Մարգարյանն արդեն ուսանողներին ներկայացրել էր հայդուկների կենսագրական հետաքրքիր դրվագներ, ինչը հնարավորություն տվեց նրանց թանգարանում ցուցադրվող նյութերին մոտենալ ավելի խորիմաստ վերաբերմունքով։ Ուսանողները ոչ միայն ուշադրությամբ լսում էին, այլև ակտիվորեն մասնակցում էին էքսկուրսավարի հարցուպատասխանին։

Թանգարանային այցի նպատակը նաև ուսանողների մոտ հայրենասիրական արժեքների ամրապնդումն էր՝ ձևավորելով ակնածանք և հպարտություն մեր ազգային հերոսների հանդեպ։

Չնայած անձրևոտ եղանակին, ուսանողները մեծ ոգևորությամբ այցելեցին նաև Կոմիտասի անվան պանթեոն։ Յուրաքանչյուր շիրիմի մոտ դասախոսը հակիրճ ներկայացնում էր տվյալ անձնավորության կենսագրությունը՝ ընդգծելով նրա ներդրումը հայ մշակույթի, պատմության, գիտության մեջ։ Հատկանշական է, որ շատ ուսանողների համար սա առաջին այցն էր պանթեոն։

Էքսկուրսիան լիովին արդարացրեց իր նպատակները։ Ուսանողները ոչ միայն հարստացրեցին իրենց պատմական գիտելիքները, այլև հետաքրքրություն հայտնեցին նմանատիպ այցելությունների և մշակութային միջոցառումների նկատմամբ։ Օրվա ստացած վառ տպավորությունները դեռ երկար կմնան նրանց հիշողության մեջ։

Ապրիլի 17, 2025թ.

Previous article«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» շարունակում է հագեցած ընթացքըNext article Դաս-էքսկուրսիա Գյումրիում

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համագործակցային հանդիպում Եվրասիա միջազգային համալսարանում

23 Հոկտեմբերի, 2025

Հանդիպում–քննարկում Երևանի թիվ 4 ՏՄԱԿ-ի աշխատակիցների հետ

17 Հոկտեմբերի, 2025

«Հայոց անկախ պետականություն» խորագրով դաս-միջոցառում

2 Հոկտեմբերի, 2025

Մասնակցություն «Աշնանային սրացումներ» խորագրով երկօրյա կոնֆերանսին

30 Սեպտեմբերի, 2025

Մասնակցություն «Սթրեսի ազդեցությունը իմունիտետի, մետաբոլիզմի, կանանց առողջության և գեղեցկության վրա» խորագրով ուսուցողական կոնֆերանսին

29 Սեպտեմբերի, 2025
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2025 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ