ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Դաս-էքսկուրսիա Գյումրիում

Դաս-էքսկուրսիա Գյումրիում

Դաս-էքսկուրսիա Գյումրիում

2025 թվականի ապրիլի 19-ին ԵՀՊԲ քոլեջի «Հանրակրթական ծրագրով» բաժնի 108 խմբի ուսանողները, դասախոսներ Ս. Սարգսյանի, Ն. Հարությունյանի և Մ. Գևորգյանի ուղեկցությամբ, կազմակերպեցին ճանաչողական էքսկուրսիա դեպի Շիրակի մարզ։ Մասնակցում էին նաև մի շարք դասախոսներ և ուսանողների ծնողներ։

Էքսկուրսիան սկսվեց պատմական և ճարտարապետական բացառիկ արժեք ներկայացնող Երերույքի տաճարից, որը հիմնադրվել է 4–5-րդ դարերում։ Տաճարը տպավորեց իր յուրահատուկ կառուցվածքով, մշակութային շերտերով, հայկական տառերով կատարված գաղտնագրերով, պատկերազարդ խորաններով և զոհասեղանով։ Տաճարի դիմաց բարձրացված էր Հայաստանի Հանրապետության դրոշը, իսկ տաճարի հարևանությամբ կանգնած մեծ խաչը պահպանում էր հայ-թուրքական սահմանը։ Ուսանողների աչքից չվրիպեց նաև հեռվում նշմարվող Անի քաղաքի ավերակների տեսարանը։

Այնուհետև այցելեցին Հովհաննես Շիրազի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններ՝ զգալով հայ գրականության հսկաների շունչն ու ստեղծագործական ուժը։ Գյումրին իրենց գրավեց իր անկրկնելի կոլորիտով, մշակութային հարուստ ժառանգությամբ և հոգևոր շնչով լի եկեղեցիներով։

Էքսկուրսիան ոչ միայն կրթական, այլև հույզերով լի, հայրենասիրական և մշակութային առումով տպավորիչ ու հիշարժան փորձառություն դարձավ ուսանողների համար։

Ապրիլի 20, 2025թ.
Previous articleԱյց Զորավար Անդրանիկի թանգարան և Կոմիտասի անվան պանթեոնNext article ««Աբու-Լալա Մահարի» պոեմի հասարակության և անհատի խնդիրների վերհանումը» խորագրով դաս-միջոցառում

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցի աշակերտների այցը ԵՀՊԲ քոլեջ

21 Մարտի, 2026

Հանդիպում-քննարկում

20 Մարտի, 2026

«Բակտերիոլոգիական հետազոտման եղանակ» թեմայով դաս–մրցույթ

18 Մարտի, 2026

Նախագծային աշխատանք «Կենսաբանություն» առարկայից

13 Մարտի, 2026

«Ֆարմացիան որպես ապագայի մասնագիտություն» խորագրով միջոցառում

21 Փետրվարի, 2026
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2026 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ