ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Հանդիպում–քննարկում Երևանի թիվ 4 ՏՄԱԿ-ի աշխատակիցների հետ

Հանդիպում–քննարկում Երևանի թիվ 4 ՏՄԱԿ-ի աշխատակիցների հետ
Հանդիպում–քննարկում ԵրԵՎանի թիվ 4 ՏՄԱԿ-ի աշխատակիցների հետ

2025 թ. հոկտեմբերի 16-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում կայացավ համագործակցային հանդիպում Երևանի թիվ 4 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի աշխատակիցների հետ։

Հանդիպման նպատակն էր խթանել կրթական ներառականության սկզբունքների գործնական իրականացումը, ինչպես նաև ներկայացնել քոլեջի և ՏՄԱԿ-ի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները։

Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի վերապատրաստման բաժնի համակարգող Ա. Քալաշյանը հանդես եկավ տեղեկատվական զեկուցմամբ՝ մանրամասն ներկայացնելով կենտրոնի հիմնական գործառույթները։ Նա հատուկ անդրադարձավ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողների կրթական միջավայրում ինտեգրման առանձնահատկություններին, ընդգծեց անհատական մոտեցման կարևորությունը, ինչպես նաև ներկայացրեց հոգեբանական աջակցության տրամադրման եղանակներն ու ընթացակարգերը։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ուսումնական գործընթացի հարմարեցման, կրթական բարիքների հավասար հասանելիության, ուսանողների զարգացման խթանման և ներառական միջավայրի ապահովման հիմնախնդիրներին։

Հանդիպման ավարտին մասնակիցները լրացրեցին մշտադիտարկման թերթիկ, որի միջոցով ամփոփվեցին հանդիպման արդյունքները և նշվեցին հետագա գործողությունների հիմնական ուղղությունները։

Համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ։ Առաջիկայում նախատեսվում են նոր հանդիպումներ, սեմինարներ և աշխատաժողովներ՝ նպատակ ունենալով ապահովել ուսանողների կրթական, հոգեբանական և սոցիալական լիարժեք ներառումը։

Հոկտեմբերի 17, 2025թ.
Previous articleԱրտաքոլեջային դաս-էքսկուրսիաNext article Համագործակցային հանդիպում Եվրասիա միջազգային համալսարանում

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ծանոթություն «Վիրտուալ հանրագիտարանի» հնարավորություններին

13 Դեկտեմբերի, 2025

«Գենդերային հավասարություն» թեմայով ոչ ֆորմալ դաս

12 Դեկտեմբերի, 2025

Այցելություն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատ

11 Դեկտեմբերի, 2025

Մեդիագրագիտության շաբաթ․ իրազեկման դաս «Ինֆորմատիկա և ՏՀՏ» առարկայից

10 Դեկտեմբերի, 2025

Սեմինար «Ուրարտու» համալսարանում

10 Դեկտեմբերի, 2025
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2025 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ