ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» շարունակում է հագեցած ընթացքը

«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» շարունակում է հագեցած ընթացքը
«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» շարունակում է հագեցած ընթացքը

2025 թվականի ապրիլի 15-ին ԵՀՊԲ քոլեջի «Հանրակրթական ծրագրով» բաժնի 118 խմբում, «Հասարակագիտություն» առարկայի շրջանակում, տեղի ունեցավ ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմի դիտում։ Դասընթացն իրականացվեց դասախոս Ալինա Ավանեսյանի ղեկավարությամբ՝ «Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Միջոցառման նպատակներն էին՝

  • ✧ Հայոց Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցին ընդառաջ ևս մեկ անգամ հիշել հայ ժողովրդի պատմության ամենադաժան էջերից մեկը՝ Հայոց ցեղասպանությունը։
  • ✧ Ներկայացնել Ֆրանկոֆոնիան՝ որպես կամուրջ, որը միավորում է Հայաստան և Ֆրանսիա երկրները՝ ամրապնդելով բազմադարյա բարեկամությունն ու մշակութային կապերը։ Ֆրանսիան դարձավ նաև հայ ժողովրդի երկրորդ հայրենիքը՝ աշխարհին ընծայելով բազմաթիվ նշանավոր հայորդիներ։

Ֆիլմի դիտումից հետո կազմակերպվեց քննարկում։ Ուսանողները մեծ հետաքրքրությամբ կիսվեցին իրենց տպավորություններով՝ նշելով, որ ֆիլմը խորապես հուզեց և մեծ ներգործություն ունեցավ իրենց վրա։

Միջոցառման վերջում, դասախոս Ալինա Ավանեսյանի առաջարկությամբ, ուսանողները փոքր, բայց սրտառուչ անակնկալ մատուցեցին իրենց մայրերին՝ զանգահարելով ու իրենց սերն ու երախտագիտությունը հայտնելով նրանց։

Այս նախաձեռնությունը ոչ միայն կրթական, այլև հոգևոր ու զգացմունքային խորություն ուներ։ Ֆրանսիան շարունակում է մնալ հայ ժողովրդի բարեկամը և հույս ունենք, որ այդ ամուր ու արժեքային կապը կշարունակի լինել հարատև։

Ապրիլի 16, 2025թ.
Previous articleԴաս-էքսկուրսիա ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնումNext article Այց Զորավար Անդրանիկի թանգարան և Կոմիտասի անվան պանթեոն

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցի աշակերտների այցը ԵՀՊԲ քոլեջ

21 Մարտի, 2026

Հանդիպում-քննարկում

20 Մարտի, 2026

«Բակտերիոլոգիական հետազոտման եղանակ» թեմայով դաս–մրցույթ

18 Մարտի, 2026

Նախագծային աշխատանք «Կենսաբանություն» առարկայից

13 Մարտի, 2026

«Ֆարմացիան որպես ապագայի մասնագիտություն» խորագրով միջոցառում

21 Փետրվարի, 2026
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2026 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ