2025 թ. սեպտեմբերի 22-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում կայացավ համագործակցային հանդիպում Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման նպատակն էր քոլեջի «Քույրական գործ» և «Մանկաբարձական գործ» բաժնի ուսանողներին ներկայացնել «Քույրական գործ» բակալավրի կրթական ծրագիրը (Bachelor of Science in Nursing/BSN)։
Հայաստանի ամերիկյան համալսարանի ընդունելության գրասենյակի աշխատակիցները սահիկաշարի միջոցով ներկայացրեցին համալսարանի պատմությունը, ընդունելության կարգը, կրթական ծրագրի բովանդակությունն ու կառուցվածքը, նախապատրաստական փուլը, դասընթացների տևողությունը, ինչպես նաև պրակտիկայի կազմակերպման հնարավորությունները ԱՄՆ-ում։
Հանդիպման բանախոսը ԵՀՊԲՔ-ի նախկին շրջանավարտ էր, ով ուսանողներին պատմեց նաև իր մասնագիտական և կարիերայի փորձի մասին։
Միջոցառումը անցավ ջերմ և կառուցողական մթնոլորտում։
Սեպտեմբերի 23, 2025թ.


