ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Մասնակցություն MedMeet 2025 ամենամյա միջազգային գիտաժողովին

Մասնակցություն MedMeet 2025 ամենամյա միջազգային գիտաժողովին
Մասնակցություն MedMeet 2025 ամենամյա միջազգային գիտաժողովին

2025թ. սեպտեմբերի 19-ին Մերիդիան Էքսպո կենտրոնում կայացավ «Դեղագործական գործունեության արդի պահանջները» խորագրով MedMeet 2025 ամենամյա միջազգային գիտաժողովը։ Միջոցառումը մեծ հնարավորություն էր դեղագործների մասնագիտական կարողությունների զարգացման և փորձի ընդլայնման համար։

Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի «Դեղագործություն» բաժնի ուսանողները ակտիվորեն մասնակցեցին գիտաժողովին։

«Դեղագործության կազմակերպում և էկոնոմիկա» մոդուլի դասախոս Ա.Բեզոյանի նախաձեռնությամբ 22, 302 խմբերի ուսանողներն իրենց դասն անցկացրեցին միջոցառման շրջանակում։

Նրանք ունկնդրեցին ոլորտի առաջատար մասնագետների զեկույցները դեղորայքի որակի, անվտանգության արդյունավետության ապահովման չափանիշների, դեղագործության բոլոր նորարարական մոտեցումների, դեղերի մատչելիության խնդիրների մասին, շրջեցին տաղավարներով` ծանոթանալով առողջապահական և դեղագործական կազմակերպությունների գործունեությանը։

Այս ձևաչափով դասերը կարևոր խթան են ուսանողների համար` իրենց մասնագիտությունը առավել խորությամբ ընկալելու և ոլորտում առկա լայն հնարավորությունները տեսնելու համար։

Միջոցառումը կրեդիտավորված էր ՀՀ ԱՆ կողմից. բոլոր մասնակիցները կստանան վկայականներ` կրեդիտներով։

Սեպտեմբերի 20, 2025թ.
Previous articleՄասնակցություն Օզոնային շերտի պահպանության օրվան նվիրված վեբինարինNext article Համագործակցային հանդիպում Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչների հետ

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցի աշակերտների այցը ԵՀՊԲ քոլեջ

21 Մարտի, 2026

Հանդիպում-քննարկում

20 Մարտի, 2026

«Բակտերիոլոգիական հետազոտման եղանակ» թեմայով դաս–մրցույթ

18 Մարտի, 2026

Նախագծային աշխատանք «Կենսաբանություն» առարկայից

13 Մարտի, 2026

«Ֆարմացիան որպես ապագայի մասնագիտություն» խորագրով միջոցառում

21 Փետրվարի, 2026
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2026 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ