Հանդիպում «Աստերիա» դեղատնային ցանցի ներկայացուցիչների հետ
2025թ. հուլիսի 1-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում համագործակցության շրջանակում կայացավ հանդիպում «Աստերիա» դեղատնային ցանցի ներկայացուցիչների և «Դեղագործություն» բաժնի շրջանավարտների միջև։
Հանդիպման ընթացքում սահիկաշարի միջոցով ներկայացվեցին «Աստերիա» դեղատնային ցանցի գործունեությունը, ձեռքբերումները, ներկրվող դեղորայքի և խնամքի միջոցների տեսականին, ինչպես նաև ցանցի կողմից առաջարկվող հնարավորություններն ու առավելությունները։
Նշենք, որ 2025թ. հունիսի 5-ին ԵՀՊԲ քոլեջը հյուրընկալել էր «Աստերիա» դեղատնային ցանցի ներկայացուցչին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել էր շրջանավարտների մասնագիտական զարգացմանն ու կարիերայի կողմնորոշմանը նպաստող ծրագիր հետևյալ նպատակներով․
- ✧ ներգրավել «Դեղագործություն» բաժնի ավարտական կուրսի ուսանողներին «Աստերիա» դեղատնային ցանցում,
- ✧ ներկայացնել աշխատաշուկայի արդի պահանջները,
- ✧ խթանել մասնագիտական մոտիվացիան։
Հուլիսի 2, 2025թ.


