ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Ճանաչողական այց «Ավանտա» նորարարական բժշկության կենտրոն

Ճանաչողական այց «Ավանտա» նորարարական բժշկության կենտրոն
Ճանաչողական այց «Ավանտա» նորարարական բժշկության կենտրոն

2025 թվականի հունիսի 18-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի «Բուժական կոսմետոլոգիա» բաժնի ուսանողները ճանաչողական շրջայցով «Ավանտա» նորարարական բժշկության կենտրոնում էին։ Շրջայցին մասնակցում էր նաև ԵՀՊԲՔ Կրթության որակի պատասխանատու Գ․ Սարգսյանը։ Այցի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել կենտրոնի գործունեությանը և ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածությանը։

Շրջայցի ընթացքում կենտրոնի աշխատակից Տ. Ստեփանյանը ներկայացրեց կենտրոնի ստեղծման պատմությունը, ընթացիկ նախագծերը, տեխնիկական ներուժը, ինչպես նաև համագործակցության հնարավոր հարթակները։ Ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու նորագույն սարքավորումներին, փորձարկել դրանց աշխատանքը և ուղղել մասնագիտական հարցեր։

Միջոցառման շրջանակում կազմակերպվեց տեղեկատվական-խորհրդատվական դասընթաց, որի ընթացքում ուսանողները քննարկեցին մազահեռացման մեթոդները, մաշկի տիպերն ու խնամքը, սարքավորումների կիրառումը, ինչպես նաև ապագա պրակտիկայի և հնարավոր աշխատատեղերի վերաբերյալ մի շարք կարևոր հարցեր։

Այսպիսի այցերը կարևոր ներդրում են ուսանողների մասնագիտական ձևավորման ճանապարհին՝ ապահովելով տեսական և գործնական գիտելիքների ներդաշնակ զարգացում։

Հունիսի 18, 2025թ.

Previous articleՀանդիպում-համագործակցություն ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայումNext article Հանդիպում «Աստերիա» դեղատնային ցանցի ներկայացուցիչների հետ

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ծանոթություն «Վիրտուալ հանրագիտարանի» հնարավորություններին

13 Դեկտեմբերի, 2025

«Գենդերային հավասարություն» թեմայով ոչ ֆորմալ դաս

12 Դեկտեմբերի, 2025

Այցելություն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատ

11 Դեկտեմբերի, 2025

Մեդիագրագիտության շաբաթ․ իրազեկման դաս «Ինֆորմատիկա և ՏՀՏ» առարկայից

10 Դեկտեմբերի, 2025

Սեմինար «Ուրարտու» համալսարանում

10 Դեկտեմբերի, 2025
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2025 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ