ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Մասնագիտական կողմնորոշման եվ կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

«Հայ Մեծեր» խորագրով միջոցառում

«Հայ Մեծեր» խորագրով միջոցառում
«ՀԱՅ ՄԵԾԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

2024 թվականի մարտի 7-ին Երևանի հենակետային բժշկական քոլեջի դահլիճում տեղի ունեցավ «Հայ Մեծեր» խորագրով միջոցառում։ Միջոցառման կազմակերպիչն էր «Հայոց լեզու և գրականություն» առարկայի դասախոս Սուսաննա Սարգսյանը։

Կարգախոս դարձնելով Մովսես Խորենացու բոլորին քաջածանոթ նախադասությունը՝ «Որովհետև թեպետ մենք փոքր ածու ենք և շատ սահմանափակ թվով և շատ անգամ օտար թագավորության տակ նվաճված, բայց և այնպես մեր աշխարհում էլ քաջության շատ գործեր կան գործված, գրելու և հիշատակելու արժանի», դասախոսը ներկայացրեց «Հայ Մեծերին»՝ Նարեկացի, Սայաթ-Նովա, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Վահան Տերյան, Եղիշե Չարենց, Համո Սահյան, Պարույր Սևակ, «Իմ սիրտը լեռներում է» կարգախոսով ապրած Վիլյամ Սարոյան, Շառլ Ազնավուր, գեղեցիկը արտացոլող նկարիչներ Մարտիրոս Սարյան, Հովհաննես Այվազովսկի, քանդակագործ Երվանդ Քոչար, մեծ դերասան Վահրամ Փափազյան, հայրենիքին շունչ ու խաղաղություն տվող Գարեգին Նժդեհ։

Քոլեջի շնորհալի ուսանողները` Ուսխորհրդի նախագահ Սուսաննա Խաչատրյանի, Ուսխորհրդի անդամներ Արիանա Պետրոսյանի, Ռուզաննա Գրիգորյանի, Աննա Դրացյանի, Էլեն Հարությունյանի, Սյուզի Կարապետյանի, «Հանրակրթական ծրագրով բաժնի» ուսանողների՝ կիթառահարներ Խաչատուր Կչոզյանի, Էլեն Սրապյանի, սաքսոֆոնիստ Էդգարի, «Հայ մեծերի» խոսքով, երգով, պարով և ասմունքով ցույց տվեցին, որ ճիշտ է, տարիներն անցնում են, և ամեն տարին իր հետ նոր խոսք է բերում, բայց ուժի մեջ է թողնում մեր նախնիների «իմաստուն խոսքը». աշխարհում խաղաղությունը ամենից շատ հայ ժողովրդին է պետք եկել, Հայաստան աշխարհը միշտ ավիրվել է, բայց, երբ խաղաղության կարճատև պահեր է ունեցել, ստեղծագործել է, ստեղծել արվեստի հրաշքներ։ «Հայ Մեծերը», ուր էլ որ եղել են, իրենց երգերով, խոսքով, մտքով, բեմից զրուցելով հուշել են, որ միայն հավաքական ուժն է մեզ ապրեցնելու։

Միջոցառումը ուսուցողական էր և լի դրական հույզերով։

Մարտի 7, 2024թ.

Previous articleԷքսկուրսիա դեպի Գրատպության թանգարանNext article «Շաղկապենաբորբեր» թեմայով բաց դաս

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ճանաչողական այց «Ավանտա» նորարարական բժշկության կենտրոն

20 Հունիսի, 2025

Հանդիպում-համագործակցություն ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում

27 Մայիսի, 2025

Ուսումնաճանաչողական այց Դսեղ գյուղ

18 Մայիսի, 2025

ՈԱԱԿ-ի մշտադիտարկումը Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում

17 Մայիսի, 2025

Հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի 111-ամյակին նվիրված միջոցառում ԵՀՊԲ քոլեջում

16 Մայիսի, 2025
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2025 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ