ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Ճանաչողական այց Ավանդական բժշկության համալսարան

Ճանաչողական այց Ավանդական բժշկության համալսարան
Ճանաչողական այց Ավանդական բժշկության համալսարան

2026թ․ ապրիլի 27-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի դասախոսներն ու մի խումբ ուսանողներ համագործակցության շրջանակների ընդլայնման նպատակով ճանաչողական այց կատարեցին Ավանդական բժշկության համալսարան։

Շրջայցի ընթացքում ներկայացվեց համալսարանի ուսումնագիտական միջավայրը, ժամանակակից կրթական մոտեցումները և այն լայն հնարավորությունները, որոնք նպաստում են ապագա մասնագետների համակողմանի ու մրցունակ զարգացմանը։ Մասնակիցները ծանոթացան կրթական գործընթացի կազմակերպման սկզբունքներին, նորարարական մեթոդներին և ուսումնառության որակի բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին։

Համալսարանի լսարաններն ու լաբորատորիաները հագեցած են արդի սարքավորումներով՝ ապահովելով ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպում և գիտագործնական հմտությունների զարգացում։ Առանձնահատուկ ուշադրության արժանացան ատամնաբուժարանը, ինչպես նաև վիրաբուժական և թերապևտիկ բաժանմունքները։

Տպավորիչ էին նաև «ՕՍԿԵ» և «ՕՍՊԵ» գնահատման սեկտորները, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել ուսանողների գիտելիքների և կարողությունների օբյեկտիվ, թափանցիկ և չափորոշիչներին համապատասխան գնահատում։

Շրջայցի կարևոր բաղադրիչներից էր «պիրոգովյան սեղանը», որը նպաստում է ուսանողների տարածական և անատոմիական մտածողության զարգացմանը՝ ապահովելով բարձրակարգ մասնագիտական պատրաստվածություն։

Այցը ևս մեկ անգամ վկայեց, որ համալսարանը ստեղծում է բարձրորակ կրթության իրականացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները՝ համադրելով ավանդական արժեքներն ու նորագույն կրթական տեխնոլոգիաները։

Այցն արդյունավետ էր և տպավորիչ քոլեջի ուսանողների համար։

Ապրիլի 27, 2026թ.

Previous article«Ամեն ինչ պատվաստումների մասին» խորագրով դաս-քննարկումNext article Մասնակցություն Վ․ Կորգանովին նվիրված համերգ-ցուցահանդեսին

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ենթաստամոքսային գեղձի հորմոնները» թեմայով բաց դաս

22 Հունիսի, 2026

«Կրթության համապատասխանությունը գործատուի ակնկալիքներին» թեմայով պանելային քննարկում

20 Հունիսի, 2026

«Անպտղությունը դատավճիռ չէ» խորագրով դաս-միջոցառում

9 Հունիսի, 2026

«Սեռական օրգանների հիվանդություններ» խորագրով դաս-միջոցառում

4 Հունիսի, 2026

Մասնակցություն Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի հիմնադրման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

25 Մայիսի, 2026
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2026 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ