Ուսանողական խորհուրդ

ՈԻՍԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ

Կարեն Կարապետյան

ՈՒՍԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

Արփինե Հարությունյան

ՈՒՍԽՈՐՀՐԴԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

Ալլա Հայրապետյան

Ուսանողական խորհրդի գործունեությունը

Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի Ուսանողական խորհուրդը (ՈւԽ) քոլեջում գործող ուսանողական ինքնակառավարման մարմին է, որը ներկայացնում է ուսանողության ընտրովի և ներկայացուցչական շահերը։

ՈւԽ-ի գործունեության նպատակն է ձևավորել պատասխանատու, նախաձեռնող և միասնական ուսանողական համայնք՝ ապահովելով ուսանողների ակտիվ մասնակցությունը քոլեջի կյանքին ու զարգացման գործընթացներին։

ՈւԽ-ի հիմնական նպատակներն ու խնդիրները

  • ✧ պաշտպանել ուսանողների իրավունքներն ու շահերը,
  • ✧ խթանել ուսանողների մասնակցությունը քոլեջի կառավարման գործընթացներին,
  • ✧ քոլեջի կառավարման մարմինների քննարկմանը ներկայացնել ուսանողությանն առնչվող հարցեր,
  • ✧ մասնակցել ուսումնական գործընթացի կատարելագործմանը և արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,
  • ✧ իրազեկել ուսանողներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին՝ նպաստելով իրավագիտակցության և քաղաքացիական կեցվածքի ձևավորմանը,
  • ✧ խթանել ուսանողների գիտական, կրթական, մշակութային, ստեղծագործական ու ֆիզիկական ներուժի զարգացումը,
  • ✧ կազմակերպել ուսանողների ազատ ժամանցը, բարեգործական և մարզական միջոցառումներ,
  • ✧ աջակցել ուսանողների սոցիալական վիճակի բարելավմանը,
  • ✧ նպաստել քոլեջում ներքին կարգապահության պահպանմանը և ընկերական միջավայրի ձևավորմանը։

Գործունեության ուղղությունները

ՈւԽ-ի նախաձեռնությամբ և մասնակցությամբ պարբերաբար կազմակերպվում են՝

  • ✧ արշավներ դեպի պատմամշակութային կոթողներ,
  • ✧ ռազմահայրենասիրական ու մշակութային միջոցառումներ՝ նվիրված հայ մեծերին,
  • ✧ մարզական մրցումներ և ֆլեշմոբեր,
  • ✧ բարեգործական ծրագրեր,
  • ✧ ամենամյա ինտելեկտուալ խաղեր՝ փոխանցիկ գավաթի խաղարկությամբ։

ՈւԽ-ը շարունակաբար նպաստում է այնպիսի ուսանողական միջավայրի ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուր ուսանող կարող է ինքնաարտահայտվել, ստեղծել և աճել՝ միաժամանակ դառնալով քոլեջի համախմբված ընտանիքի մի մասը։