ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Մասնագիտական կողմնորոշման եվ կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

«Անկախության տոնը մեր աչքերում» խորագրով դաս-միջոցառում

«Անկախության տոնը մեր աչքերում» խորագրով դաս-միջոցառում
«Անկախության տոնը մեր աչքերում» խորագրով դաս-միջոցառում

2025թ․ սեպտեմբերի 24-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում անցկացվեց «Անկախության տոնը մեր աչքերում» խորագրով դաս-միջոցառում, որը կազմակերպել էր քոլեջի «Պատմություն» առարկայի դասախոս Մ. Նազարյանը։

Միջոցառմանը մասնակցում էին քոլեջի «Հանրակրթական ծրագրերով» բաժնի 121 խմբի շնորհալի ու նախաձեռնող ուսանողները։

Նպատակն էր ներկայացնել Հայաստանի Հանրապետության անկախությունը՝ որպես մեր ժողովրդի դարավոր պայքարի և ազգային ինքնության վերածնունդ։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին հայոց պետական խորհրդանիշները՝ դրոշը և զինանշանը, պատմվեց հայ ժողովրդի հերոսական ուղու մասին՝ դեպի ազատ ու անկախ պետություն։

Հնչեց նաև հայրենասիրական երգ, որը խորապես արտացոլեց մեր ժողովրդի ոգին, հավատը և սերը հայրենիքի հանդեպ։

«Մենք ասում ենք Հայաստան և հասկանում ենք՝ Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի, Թումանյան, Մարտիրոս Սարյան, Մոնթե Մելքոնյան…»․ նրանք այն մարդիկ են, որոնց երազանքներն ու հավատը դարձան մեր անկախության հիմքը։

Այսօր էլ մեր անկախ Հայաստանը շարունակում է քայլել առաջ՝ հենվելով իր երիտասարդների ուժի, ազգային միասնության և խաղաղության գաղափարի վրա։

Անկախությունը պարզապես պետական սահման չէ․ այն յուրաքանչյուր հայի սրտում վառվող հավատն է, որ այս հողը մեր տունն է, մեր պատասխանատվությունը և մեր ապագան։

Միջոցառումը եզրափակվեց բարձր տրամադրությամբ, ուրախությամբ ու հպարտությամբ՝ մեր անկախ հայրենիքի հանդեպ սիրով ու հավատով լցված։

Սեպտեմբերի 24, 2025թ.
Previous articleՀամագործակցային հանդիպում Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչների հետNext article Մասնակցություն «Սթրեսի ազդեցությունը իմունիտետի, մետաբոլիզմի, կանանց առողջության և գեղեցկության վրա» խորագրով ուսուցողական կոնֆերանսին

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համագործակցային հանդիպում Եվրասիա միջազգային համալսարանում

23 Հոկտեմբերի, 2025

Հանդիպում–քննարկում Երևանի թիվ 4 ՏՄԱԿ-ի աշխատակիցների հետ

17 Հոկտեմբերի, 2025

«Հայոց անկախ պետականություն» խորագրով դաս-միջոցառում

2 Հոկտեմբերի, 2025

Մասնակցություն «Աշնանային սրացումներ» խորագրով երկօրյա կոնֆերանսին

30 Սեպտեմբերի, 2025

Մասնակցություն «Սթրեսի ազդեցությունը իմունիտետի, մետաբոլիզմի, կանանց առողջության և գեղեցկության վրա» խորագրով ուսուցողական կոնֆերանսին

29 Սեպտեմբերի, 2025
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2025 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ