ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Մասնագիտական կողմնորոշման եվ կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

«Հայոց անկախ պետականություն» խորագրով դաս-միջոցառում

«Հայոց անկախ պետականություն» խորագրով դաս-միջոցառում
«Հայոց անկախ պետականություն» խորագրով դաս-միջոցառում

2025 թ. հոկտեմբերի 1-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի «Քույրական գործ» բաժնի 202 խմբի ուսանողների մասնակցությամբ կայացավ «Հայոց անկախ պետականություն» խորագրով դաս-միջոցառում։ Այն կազմակերպել էր քոլեջի «Պատմություն» առարկայի դասախոս Ա. Մարտիրոսյանը։ Միջոցառման իրականացմանը աջակցել է նաև «Հանրակրթական առարկաների, լեզուների և հասարակագիտական առարկաների ամբիոն»-ի վարիչ Ս. Տորտիկյանը։

Միջոցառման նպատակն էր ուսանողներին ներշնչել հայրենասիրությամբ, անկախ պետականության հանդեպ հպարտությամբ և պատասխանատվության գիտակցությամբ։

Ուսանողները ներկայացրեցին հայ ժողովրդի անցած դժվարին, բայց հերոսական ճանապարհը՝ հայոց անկախ պետականության վերականգնման պատմությունը:

Խոսվեց ազգային խորհրդանիշների՝ զինանշանի, հայկական եռագույն դրոշի, ինչպես նաև անկախության հռչակագրի մասին:

Միջոցառման ավարտին հնչեցին հայրենասիրական երգեր և բանաստեղծություններ, որոնք լրացրին միջոցառման ոգին՝ հիշեցնելով, որ անկախ պետականությունը ոչ միայն պատմական նվաճում է, այլև ամենօրյա պատասխանատվություն։

Եվ ամենակարևորը՝ ուսանողները խորապես գիտակցում են, որ հենց իրենք են հայոց անկախ պետականության ապագան և նրա պահպանման արժանի շարունակողները։

Հոկտեմբերի 1, 2025թ.
Previous articleՄասնակցություն «Աշնանային սրացումներ» խորագրով երկօրյա կոնֆերանսինNext article Հանդիպում–քննարկում Երևանի թիվ 4 ՏՄԱԿ-ի աշխատակիցների հետ

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համագործակցային հանդիպում Եվրասիա միջազգային համալսարանում

23 Հոկտեմբերի, 2025

Հանդիպում–քննարկում Երևանի թիվ 4 ՏՄԱԿ-ի աշխատակիցների հետ

17 Հոկտեմբերի, 2025

«Հայոց անկախ պետականություն» խորագրով դաս-միջոցառում

2 Հոկտեմբերի, 2025

Մասնակցություն «Աշնանային սրացումներ» խորագրով երկօրյա կոնֆերանսին

30 Սեպտեմբերի, 2025

Մասնակցություն «Սթրեսի ազդեցությունը իմունիտետի, մետաբոլիզմի, կանանց առողջության և գեղեցկության վրա» խորագրով ուսուցողական կոնֆերանսին

29 Սեպտեմբերի, 2025
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2025 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ