ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Մասնագիտական կողմնորոշման եվ կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

«Ֆրանկոֆոնիան և հայերը» խորագրով դաս-միջոցառում

«Ֆրանկոֆոնիան և հայերը» խորագրով դաս-միջոցառում
«Ֆրանկոֆոնիան եվ հայերը» խորագրով դաս-միջոցառում

2025 թվականի մարտի 11-ին ԵՀՊԲ քոլեջի «Մանկաբարձական գործ» բաժնի 201 խմբում կազմակերպվեց «Ֆրանկոֆոնիան և հայերը» խորագրով դաս-միջոցառում։ Այն անցկացվեց «Իրավունքի հիմունքներ» առարկայի շրջանակում՝ դասախոս Ա. Խաչատրյանի նախաձեռնությամբ։

Միջոցառման նպատակն էր ներկայացնել Ֆրանկոֆոնիայի մշակութային բազմազանությունը և արժևորել այն պատմական ու մշակութային կապերը, որոնք գոյություն ունեն հայ ժողովրդի և ֆրանսախոս աշխարհի միջև։ Ֆրանկոֆոնիան ոչ միայն լեզվական տարածք է, այլև գաղափար՝ կամուրջ ժողովուրդների միջև, հիմնված ազատության, հումանիզմի և մշակութային երկխոսության արժեքների վրա։

Ուսանողները նշեցին, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ եղել է այդ արժեքները կրող և տարածող ժողովուրդներից։ Դրա վառ ապացույցներն են ինչպես Մեսրոպ Մաշտոցի աշակերտների գործունեությունը՝ արևմտյան աշխարհին հայկական քաղաքակրթությունը ներկայացնելու գործում, այնպես էլ ֆրանսահայ մտավորականների, արվեստագետների և գրողների ներդրումը ֆրանկոֆոն մշակույթում։

Միջոցառման ընթացքում ուսանողները վերաիմաստավորեցին հայ-ֆրանկոֆոն հարաբերությունները, անդրադարձան հայ ժողովրդի պատմական արմատներին, մշակութային ներկայությանը և ապագա համագործակցության հնարավորություններին։

Միջոցառումն ուղեկցվեց թեմային համահունչ տեսասահիկներով և ջերմ, ստեղծագործ մթնոլորտով։

Մարտի 12, 2025թ.
Previous articleՄիջոցառում Հայաստանի ազգային գրադարանումNext article Բաց դռների օր Եվրասիա միջազգային համալսարանում

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ճանաչողական այց «Ավանտա» նորարարական բժշկության կենտրոն

20 Հունիսի, 2025

Հանդիպում-համագործակցություն ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում

27 Մայիսի, 2025

Ուսումնաճանաչողական այց Դսեղ գյուղ

18 Մայիսի, 2025

ՈԱԱԿ-ի մշտադիտարկումը Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում

17 Մայիսի, 2025

Հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի 111-ամյակին նվիրված միջոցառում ԵՀՊԲ քոլեջում

16 Մայիսի, 2025
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2025 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ