2025 թվականի մարտի 26-ին ԵՀՊԲ քոլեջի դահլիճում «Հայոց լեզու և գրականություն» առարկայի դասախոս Ս.Սարգսյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ «Ֆրանսահայեր» խորագրով միջոցառում։ Միջոցառման մասնակիցները քոլեջի 101, 102, 104 և 108 խմբերի շնորհալի ուսանողներն էին: Միջոցառմանը ներկա էին նաև քոլեջի տնօրեն Ն.Ներսիսյանը, փոխտնօրեն Մ.Սարգսյանը, բաժինների և ամբիոնների վարիչները և դասախոսներ։
Միջոցառման նպատակն էր ներկայացնել Ֆրանկոֆոնիան՝ որպես Հայաստան-Ֆրանսիա բարեկամության կամուրջ, ներկայացնել ֆրանսիական դրոշը, զինանշանը, ֆրանսերեն լեզուն և մշակույթը։ Ներկայացվեց նաև հայկական մշակույթը, պատմությունը՝ համեմված հայկական պարերով ու երգերով: Միջոցառումն ուղեկցվում էր գեղեցիկ սահիկաշարով։
Ուսանողները մեծանուն հայերի՝ Շահան Շահնուրի, Միսաք Մանուշյանի, Շառլ Ազնավուրի, Անրի Վեռնոյի մասին հետաքրքիր փաստեր ներկայացնելուց հետո հնչեցրին Շառլ Ազնավուրի գեղեցիկ խոսքը. «Ծագումով հայ եմ, իմ մեջ հայկական արյունն է հոսում, բայց ծնվել եմ Ֆրանսիայում ու իմ մեջ շատ զարգացած է ֆրանսիական կողմը: Ես նաև ֆրանսիական մշակույթի ներկայացուցիչ եմ: Այս ամենը անհնար է տարանջատել»:
Այսօր էլ հայ-ֆրանսիական բարեկամությունը դժվար է տարանջատել, որում մեծ դեր ունի նաև հայկական համայնքը, իսկ 58 անդամ երկրների համագործակցությունը հաջողությունների գրավականն է: