ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

Մասնակցություն «Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնությանը

Մասնակցություն «Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնությանը
Մասնակցություն «Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնությանը

2025 թվականի մարտի 25-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի «Մանկաբարձական գործ» բաժնի 402 խմբի ուսանողները «Ընդհանուր բժշկական մոդուլների, մանրէաբանության, հիգիենայի և էկոլոգիայի, վարակիչ, մաշկային, սեռավարակ հիվանդությունների ամբիոն»-ի դասախոս Տաթևիկ Դավոյանի ղեկավարությամբ մասնակցեցին «Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնությանը։ Այն անցկացվեց “Faster First Aid” ընկերության հիմնադիր և տնօրեն Գուրգեն Հովհաննիսյանի կողմից անցկացվող միջազգային վերջին ստանդարտներին համապատասխան «Առաջին օգնություն» դասընթացին:

Նախաձեռնությունը իրականացվում է «Հենար» և «Ֆիլիպս» հիմնադրամների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի հետ ռազմավարական համագործակցությամբ, որին միացել են նաև ՀՀ Առողջապահության նախարարությունը, ՀՀ ներքին գործերի նախարարությունը, Հայաստանի սրտաբանների ասոցիացիան և Շտապ օգնության ծառայությունը:

Դասընթացում ընդգրկված էին՝

  • ✧ Տեսական և գործնական պարապմունքներ
  • ✧ Իրական դեպքերի նմանակումներ
  • ✧ Վարժանքներ
  • ✧ Առաջին օգնության սպասարկման ծառայություններ

Այս ծրագրի շրջանակում ավելի քան 300 մասնակից արդեն վերապատրաստվել է և պատրաստ է փրկելու կյանքեր և դարձնել Երևանը ավելի ապահով քաղաք:

Կամավորները վերապատրաստվում են սիրտ-թոքային վերակենդանացման (CPR) և դեֆիբրիլյատորների ճիշտ կիրառման հմտություններին: Հաշվի առնելով յուրաքանչյուր վայրկյանի վճռորոշ լինելը՝ վերապատրաստված կամավորները գիտեն, թե ինչպես ճիշտ և արագ գործել սրտի հանկարծակի կանգի դեպքերում:

Սրտի կանգի դեպքեր կարող են պատահել ոչ միայն դրսում՝ անծանոթների հետ, այլ նաև տանը, աշխատանքի վայրում և ամենուր: Իսկ գոնե մեկ անգամ առաջին օգնության դասընթաց անցած մասնակիցն ի վիճակի է հաղթահարել վախերն ու խոչընդոտները՝ ճիշտ օգնություն ցուցաբերելու համար:

Դասընթացի ավարտին մասնակիցներին տրամադրվեց միջազգային վկայականներ։

Շնորհակալություն ենք հայտնում “Faster First Aid” ընկերությանը նման կարևոր և արդյունավետ դասընթացի կազմակերպման համար։

Սկզբնաղբյուր՝ “Faster First Aid”-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջ։

Մարտի 26, 2025թ.
Previous articleՄասնակցություն «Ցավ, ցավազրկողների կիրառման առանձնահատկությունները» թեմայով հանդիպմանըNext article «Ֆրանսահայեր» խորագրով միջոցառում

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ծանոթություն «Վիրտուալ հանրագիտարանի» հնարավորություններին

13 Դեկտեմբերի, 2025

«Գենդերային հավասարություն» թեմայով ոչ ֆորմալ դաս

12 Դեկտեմբերի, 2025

Այցելություն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատ

11 Դեկտեմբերի, 2025

Մեդիագրագիտության շաբաթ․ իրազեկման դաս «Ինֆորմատիկա և ՏՀՏ» առարկայից

10 Դեկտեմբերի, 2025

Սեմինար «Ուրարտու» համալսարանում

10 Դեկտեմբերի, 2025
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2025 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ