ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ
  • Մեր մասին
    • Տնօրեն
    • Խորհուրդ
    • Պատմություն
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Ստորաբաժանումներ
      • Մեթոդ կաբինետ
      • Մասնագիտական կողմնորոշման եվ կարիերայի ուղղորդման պատասխանատու
      • Կրթության որակի պատասխանատու
      • Գրադարան
    • Ռազմավարություն
    • Առաքելություն
    • Համագործակցություն
    • Պետական հավատարմագրման վկայական
    • Կայքի քարտեզ
  • Բաժիններ
    • Քույրական գործ
    • Մանկաբարձական գործ
    • Դեղագործություն
    • Ատամնատեխնիկական գործ
    • Բուժական կոսմետոլոգիա
    • Հանրակրթական ծրագրով բաժին
    • Արտադրական պրակտիկայի բաժին
  • Ամբիոններ
  • Ուսանող
    • Ուսանողական խորհուրդ
    • Տեսադարան
  • Դիմորդ
  • Իրադարձություններ
    • Գրառումներ
    • Հայտարարություններ
  • Գրադարան
  • Կապ

«Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպը» խորագրով դաս-միջոցառում

«Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպը» խորագրով դաս-միջոցառում
«Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպը» խորագրով դաս-միջոցառում

2025 թվականի ապրիլի 2-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի «Հանրակրթական ծրագրով» բաժնի 119 խմբում «Հայոց լեզու և գրականություն» առարկայի դասախոս Ա.Եղոյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ «Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպը» խորագրով դաս-միջոցառում։

Միջոցառմանը ներկա էին նաև քոլեջի ուսումնական գծով փոխտնօրեն Մ.Սարգսյանը, մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատու Լ.Մանուչարյանը, մեթոդիստ Կ.Մնացականյանը, «Հանրակրթական առարկաների, լեզուների և հասարակագիտական առարկաների ամբիոն»-ի վարիչ Ս.Տորտիկյանը և ամբիոնի դասախոսները։

Միջոցառման նպատակն էր ուսանողներին ծանոթացնել Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպի բովանդակությունը, վերլուծել վեպում ներկայացված սոցիալական խնդիրները, անհատական և հասարակական արժեքների բախումը, ինչպես նաև զարգացնել ուսանողների գրականագիտական մտածողությունը և վերլուծական հմտությունները։

Ուսանողներն արդրադարձան հերոսների անհատական պայքարին և վեպում գերակշռող հոգեբանական քաոսին։ Նրանք ընդգծեցին հերոսների ներաշխարհի խորը հոգեբանական ապրումները՝ երկվություն, վախ, պարտավորվածություն հասարակության հանդեպ, սիրո և շահի հակասություն, ինքնության ճգնաժամ։ Բացահայտեցին, որ վեպի վերնագիրն ունի խորհրդանշական իմաստ և այն վերաբերում է ոչ միայն հասարակական քաոսին, այլ նաև հերոսների ներաշխարհին. քաոսը որպես մետաֆոր՝ փոփոխվող արժեքների ու անկայուն հասարակության։

Միջոցառումն ուղեկցվում էր տեսասահիկներով, որտեղ կերպարները ներկայացվում էին նորարար մեթոդով՝ արհեստական բանականության (ԱԲ) միջոցով, որպեսզի ուսանողներն ավելի խորությամբ և ժամանակակից մոտեցմամբ ճանաչեն վեպի հերոսներին։

Այս միջոցառումը ոչ միայն գրականության մասին էր, այլ նաև այն մասին, թե որքան բան կարելի է սովորել գրական հերոսներից՝ հասկանալու կյանքը, արժեքներն ու ժամանակի «քաոսը»։

Սերնդե-սերունդ փոխանցվող «Քաոս» վեպը կօգնի ձևավորելու հասարակություն, որտեղ ավելի շատ է մարդասիրությունը, համերաշխությունը և գիտակցված ընտրությունները՝ նույնիսկ ամենախրթին իրականության մեջ։

Դաս–միջոցառումը լի էր հույզերով, անմիջական և հետաքրքիր քննարկումներով։

Ապրիլի 2, 2025թ.
Previous article«Ֆրանսահայեր» խորագրով միջոցառումNext article Այց «Գառնիլայն» դեղագործական ընկերություն

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈԱԱԿ-ի մշտադիտարկումը Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում

17 Մայիսի, 2025

Դաս-էքսկուրսիա Գյումրիում

20 Ապրիլի, 2025

«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» շարունակում է հագեցած ընթացքը

16 Ապրիլի, 2025

Դաս-էքսկուրսիա ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում

16 Ապրիլի, 2025

Այց «Գառնիլայն» դեղագործական ընկերություն

5 Ապրիլի, 2025
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը
ԵՀՊԲՔ կայքին (www.ybmc.am) պարտադիր է:
© 2025 | ՀՀ ԿԳՄՍՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ